Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին արգելել են մուտք գործել Ռուսաստան

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին արգելել են մուտք գործել Ռուսաստան

PanARMENIAN.Net - Հայտնի քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի մուտքը Ռուսաստան արգելվել է: Այդ մասին Գրիգորյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Նա հայտնել է, որ օգոստոսի 30-ի առավոտյան ժամանել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան՝ Մոսկվայում հոր գերեզմանն այցելելու նպատակով: Նա մտադիր էր Երևան վերադառնալ նույն օրը` երեկոյան: «Սակայն ես չկարողացա մուտք գործել ՌԴ տարածք` ռուս սահմանապահները տեղեկացրեցին, որ ինձ արգելված է մուտքը ՌԴ մինչև 2030թ»,-նշել է Գրիգորյանը: :

Ծանուցման մեջ հղումներ կային «Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» դաշնային օրենքին, որտեղ հիմնականում ասվում է օտարերկրյա քաղաքացիների կողմից տարբեր տեսակի քրեական և օրինախախտ գործողությունների մասին։

«Այս ամենը ոչ մի կապ չունի ինձ հետ, քանի որ ես վերջին 20 տարում գործունեություն չեմ ծավալել Ռուսաստանում: Իմ դեպքում կարևոր էր սույն օրենքի միայն 26-րդ հոդվածի 9-րդ կետը՝ ՌԴ տարածքում անցանկալի միջազգային կազմակերպությունների գործունեությանը մասնակցող օտարերկրյա քաղաքացիների վտարում»,-նշել է քաղաքագետը։

Նա հիշեցրել է, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ իր ղեկավարած Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնն ակտիվորեն համագործակցում է տարբեր եվրոպական ՈԿԿ-ների, վերլուծական կենտրոնների և ժողովրդավարական ֆոնդերի հետ, որոնք աջակցում են կազմակերպության նախաձեռնություններին։ Քաղաքագետը հայտարարել է, որ իր կենտրոնը չի թաքցնում, որ հայ ժողովրդի ապագան տեսնում է եվրոպական ընտանիքում, որը հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա։

«Ակնհայտ է, որ ՌԴ իշխանությունների որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի: Հայտնի է, որ Ռուսաստանը Հայաստանում էլ է ցանկանում ճնշել քաղաքացիական հասարակության անկախ ինստիտուտները»,-ասվում է գրառման մեջ:

Նույն օրը` օգոստոսի 30-ին Գրիգորյանին վտարել են Հայաստան, թեև, ինչպես նշել է քաղաքագետը, ավելի ուշ պարզվել է, որ նույնիսկ ըստ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության կայքի նա այժմ էլ իրավունք ունի այցելել ՌԴ:

«Շերեմետևո օդանավակայանում գտնվելու ժամանակ ինձնից խլել էին անձնագիրը, և ես զրկված էի ազատ տեղաշարժի հնարավորությունից: Ուզում եմ իմ բողոքը հայտնել այս առնչությամբ: 2016-ի օգոստոսի 30-ին ես դիմել եմ ՀՀ ԱԳՆ` պաշտպանելու համար իմ իրավունքները և մի քանի օր պատասխանի կսպասեմ, որից հետո ինքս գործողություններ կձեռնարկեմ սեփական իրավունքներս պաշտպանելու համար»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---