Մերկել. ԵՄ-ում մնալու հեռանկար չունեցող փախստականները պետք է տուն վերադառնան 1 սեպտեմբերի 2016 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Եվրոպան հավատարիմ կմնա իր մարդասիրական պարտավորություններին, սակայն այն փախստականները, որոնք իրավունք չունեն ԵՄ-ում մնալու, պետք է տուն վերադառնան: Այդ մասին հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը Իտալիայում այդ երկրի վարչապետ Մատեո Ռենցիի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Նրանք, ովքեր մնալու իրավունք չունեն, պետք է տուն վերադառնան: Հակառակ դեպքում, մենք չենք կարողանա անել այն, ինչ ցանկանում ենք պատերազմից փախածների համար»,-ասել է Մերկելը: Նա հավելել է նաև, որ հավանություն է տալիս ԵՄ և Թուրքիայի միջև միգրացիոն ճգնաժամի կարգավորման վերաբերյալ համաձայնագրին, քանի որ «կարևոր է դադարեցնել ապօրինի միգրացիան, որովհետև Միջերկրական ծովում բազմաթիվ մարդիկ են զոհվել, մենք պետք է կասեցնենք ապօրինի միգրացիան, մարդկանց առևտուրը»: Ավելի վաղ Մերկելը հայտարարել էր, որ փախստակնները չէին կարող իրենց հետ ԳՀԴ ահաբեկչություն բերել: Օգոստոսի 15-ին ԳՀԴ հատուկ ծառայությունները հայտնեցին փախստականների ճամբարների միջոցով մարդկանց ԻՊ շարքերում կռվելու համար անդամագրելու հարյուրավոր դեպքերի մասին: Դրանից կես տարի առաջ հայտնի դարձավ, որ ծայրահեղականները կարող էին Գերմանիա գալ փախստականների տեսքով: 2016-ի մայիսին Եվրահանձնաժողովն առաջարկեց չեղարկել վիզային ռեժիմը Թուրքիայի համար: Ըստ ԶԼՄ-ների տվյալների, ԵՀ նախաձեռնությամբ այդ հարցը հունիսի սկզբին հետաձգվեց: Դրան նախորդեց ԵՄ և Թուրքիայի գործարքը ֆինանսական աջակցության ավելացման մասին: Անկարան խնդրել է Բրյուսելից ավելացնել հատկացվող գումարը`€3միլիարդից մինչև €6մլրդ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» ՊՆ․ Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցում է կատարվել Նախարորությունը նախապես հայտնել էր պայթյունի մասին |