Samsung-ը մտադիր է վաճառքից հետ կանչել Galaxy Note 7-երը

Samsung-ը մտադիր է վաճառքից հետ կանչել Galaxy Note 7-երը

PanARMENIAN.Net - Հարավկորեական Samsung Electronics-ը մտադիր է արդեն սեպտեմբերի 3-4-ին հայտարարել Հարավային Կորեայում և արտերկրում Galaxy Note 7 սմարթֆոնները վաճառքից հանելու մասին: Պատճառը լիցքավորման ժամանակ մարտկոցների բռնկումների մասին հաղորդագրություններն են, գրում է Vesti.ru-ն` Yonhap News-ի վրա հղումով:

Ինչպես հայտարարել է ընկերության ներկայացուցիչը, Samsung Electronics-ի համար ամենից կարևորն անվտանգությունն է: Ակնհայտ է, որ ընկերությունը չի ցանկանում հիասթափեցնել իր մշտական հաճախորդներին:

Ակնկալվում է, որ սեպտեմբերի 3-4-ին կամ գալիք շաբաթվա սկզբին Samsung Electronics-ը կհրապարակի իր հետազոտության արդյունքները, ինչպես նաև կներկայացնի լուծման ուղիները:

Խնդրահարույց մարտկոցով հեռախոսները վաճառքի ծավալների միայն 0,1 տոկոսն են կազմում: Խնդիրը լուծվում է ուղղակի մարտկոցի փոխարինման միջովով, սակայն Samsung-ը ցանկանում է այլ միջոցներ ձեռնարկել:

Սմարթֆոնի շնորհանդեսը տեղի է ունեցել 2016-ի օգոստոսի 2-ին: Օգոստոսի 31-ին ընկերությունը հայտարարեց Galaxy Note 7 սմարթֆոնների նոր խմբաքանակի առաքումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Որոշումը կայացվեց այն հաղորդագրությունների հիման վրա, որ հեռախոսները բռնկվել են լիցքավորման ժամանակ:

Samsung Galaxy Note 7-ը ունի Super AMOLED 5,7-դյույմանոց դիսփլեյ QHD թողունակությամբ`2650x1440, 64 Գբ ներկառուցված հիշողությամբ` microSD ձևաչափի քարտերով ընդլայնելու հնարավորությամբ, իսկ Dual Pixel տեխնոլոգիայով 12-մեգապիկսելային տեսախցիկը աշխատում է նույնքան արագ, որքան Samsung Galaxy S7-ը: Դիմային տեսախցիկը կլինի 5-մեգապիկսելանոց:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---