ԱԳ փոխնախարար. Բաքվի դեստրուկտիվ քաղաքականությունն առաջին պլան է մղում ԼՂՀ ճանաչման հարցը 2 սեպտեմբերի 2016 - 16:26 AMT PanARMENIAN.Net - 25 տարվա ընթացքում Արցախի ժողովուրդը ապացուցել է, որ տեր է իր կայացրած որոշմանը, այսինքն՝ որպես պետություն Արցախը կայացել է: Այսպիսի հայտարարություն է արել արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում` շնորհավորելով Արցախի ժողովրդին անկախության 25-ամյակի կապակցությամբ, հայտնում է Tert.am-ը: «Ապրիլյան պատերազմը ապացուցեց, որ Արցախի ժողովուրդը պատրաստ է այսօր էլ ցանկացած արկածախնդրություն հետ մղելու»,- ասել է նա: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, Շավարշ Քոչարյանի խոսքով՝ քսան տարուց ավելի տևած բանակցային գործընթացում Ադրբեջանի դեստրուկտիվ քաղաքականությունն արդեն ի հայտ է բերում կամ առաջին պլան է մղում ԼՂՀ-ի ճանաչման հարցը, որը կարող է արդյունավետ դարձնել ամբողջ բանակցային գործընթացը: «Սա այն պահն է, երբ ԼՂՀ-ն այդ ուղղությամբ աշխատում է, և դա նոր չէ, արդեն կան ճանաչման որոշումներ, սակայն դա նահանգների մակարդակ է, տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով, երկրներ դեռ չկան, սակայն այդ աշխատանքը կատարվում է, շատ կարևոր է ուժերը կենտրոնացնել այդ ուղղությամբ»,-ասաց նա։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք դիվանագիտական ձախողում չէ, որ այս տարիների ընթացքում որևէ պետություն չի ճանաչել ԼՂՀ-ն`փոխնախարարը պատասխանել է. «Այդպիսի խնդիր չի դրվել։ Խնդիրը հետևյալն էր. բանակցային գործընթաց, միջազգային ճանաչում, և այդ միջազգային ճանաչումը պայմանավորված էր բանակցային գործընթացով: Բայց Ադրբեջանի ձևավորած դեստրուկտիվ դիրքորոշումը հենց խոսում է այն մասին, որ այսօր պետք է շատ լրջորեն նույնիսկ վերանայել այն մոտեցումները, որոնք կային բանակցային գործընթացում»,-ասել է նա։ Ինչ վերաբերում է հողերի վերադարձի մասին խոսակցություններին, Շավարշ Քոչարյանը չգիտի, թե ով է խոսում այդ մասին, սակայն, վստահ է, որ այդպիսի խնդիր երբեք դրված չի եղել: Անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը, թե բանակցություններն ընթանում են ճիշտ ուղով` Շավարշ Քոչարյանն ասել է. «Միթե ձեզ համար ակնհայտ չէ՞, որ քսան տարի իրենց ասածները որևէ մեկնաբանության կարիք չունեն: Իրենք ասում են այն, ինչն իրենց ձեռնտու է, մի բան է խոսվում բանակցային սեղանի շուրջ, այլ բան՝ այլ տեղ, դրա համար մեկնաբանելու կարիք չկա: Ոչ թե պետք է մեկնաբանել, այլ սեփական գիծն առաջ տանել»,- ասել է նա: Փոխնախարարը նշել է, որ պետերբուրգյան հանդիպումը շարունակությունն էր Վիեննայի հանդիպման, որոնց նպատակն այն է եղել, որ, քանի դեռ շփման գծում կան սադրանքներ, կրակոցներ, բանակցային գործընթացը չի կարող առաջ ընթանալ:«Այդ ուղղությամբ չենք տեսնում արդյունք, իսկ արդյունք կլինի այն, որ իրոք համապատասխան մեխանիզմներ ներդրվեն, ընդլայնվի մոնիթորինգային խմբի կարողությունները և վերջ դրվի սադրանքներին»,- ասել է փոխնախարարը: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»: Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |