Հնդկական արտադրության տրակտորների համար պահեստամասեր են ներկրվել

Հնդկական արտադրության տրակտորների համար պահեստամասեր են ներկրվել

PanARMENIAN.Net - Հնդկաստանից Հայաստան է ներկրվել «Սամե» և «Սոնալիկա» ընկերությունների արտադրության գյուղտեխնիկայի պահեստամասերի խմբաքանակ, ինչը հնարավորություն կտա թարմացնել հանրապետության գյուղտեխնիկայի պարկը` նորոգելով 2005-2006թթ. ընթացքում ձեռք բերված հնդկական վերոնշյալ ընկերությունների արտադրության մոտ 300 միավոր անիվավոր տրակտորները:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

Գյուղտեխնիկայի ներկրման հարցում երկու երկրի միջև գործակցություն սկսելու վերաբերյալ գործարար շրջանակների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2016-ի մարտ ամսին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի` Հնդկաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում:

Գործարքն իրականացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Նուռնուս» ՍՊԸ-ի կողմից հնդկական կողմի հետ իրականացված գործակցության արդյունքում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---