Նախարարություն. Քոչվորների համաշխարհային խաղերին ՀՀ-ն պաշտոնապես ներկայացված չէ, անհատներ են մեկնել 7 սեպտեմբերի 2016 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Ղրղզստանում մեկնարկած Քոչվորների համաշխարհային խաղերին Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ներկայացված չէ: Այդ մասին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը պաշտոնական նամակով տեղեկացրել է խաղերի քարտուղարության մարզական համակարգող Բելեկ Ուսենբեկովին, հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Միաժամանակ տեղեկացվում է, որ խաղերի կազմակերպիչները դիմել են նաև ՀՀ առանձին մարզական ֆեդերացիաներին, և որոշ մարզիկներ, որպես անհատներ, իրենց նախաձեռնությամբ և իրենց ֆինանսական միջոցներով մեկնել են մասնակցելու այդ խաղերին՝ չտեղեկացնելով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը: «Պաշտոնապես հայտարարում ենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը շարունակելու է մարզաձևերի ֆեդերացիաների լիցենզավորմանն ուղղված նախաձեռնությունը՝ դրան տալով օրենքի ուժ, ինչը հնարավորություն կտա բացառել նմանատիպ ինքնագործունեությունը մարզաձևերի ֆեդերացիաների կողմից և ինքնակոչ մարզիկները կզրկվեն միջազգային մրցահարթակներում՝ որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ հանդես գալու հնարավորությունից», - ասված է նախարարության հաղորդագրությունում: Ղրղըզստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկած «Քոչվորների համաշխարհային երկրորդ խաղերին մեկնել է Հայաստանի մաս–ռեսթլինգի ֆեդերացիան՝ ուղղարկելով 6 հոգանոց պատվիրակություն: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |