ԶՈւ շարքերում ինքնասպանությունների կանխարգելմանն ուղղված ծրագիր է մշակվում10 սեպտեմբերի 2016 - 10:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ վարչական համալիրում սեպտեմբերի 9-ին անցկացվել է նախազորակոչային տարիքի երիտասարդների, զինակոչիկների և զինծառայողների շրջանում ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու պատճառների ու դրանց նպաստող պայմանների վերլուծման և կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նվիրված սեմինար-քննարկում: Սեմինար-քննարկման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը ներկայացրել է գերատեսչական շահագրգիռ կառույցների, իրավապահ մարմինների, գիտական և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում մշակված նոր ծրագրերը, որոնք հնարավորություն կտան զինված ուժերում նվազագույնի հասցնել ինքնասպանությունների թիվը: Զեկույցներով հանդես են եկել ՀՀ պաշտպանական գերատեսչության, ՀՀ զինվորական դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները: ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդը, գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանգամանալից ներկայացրել է ինքնասպանության քրիստոնեական ընկալումը: Սեմինար-քննարկման ընթացքում ներկայացվել նաև զինվորական ծառայության ընթացքում տեղի ունեցած ինքնասպանության դեպքերի և պատճառների, նպաստող պայմանների, ինչպես նաև զինծառայողների հոգեհուզական վիճակի կայունացմանը նպաստող գործոնների վիճակագրություն: Հնչել են նաև մի շարք առաջարկներ, որոնց ուղղությամբ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը ներկայացրել է իր նկատառումները: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության ՊՆ–ն հերքել է Կոթիում 2 դիրք հանձնելու լուրը Նշվում է, որ դա չի համապատասխանում իրականությանը Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար Նախաքննությունը շարունակվում է |