ԿԸՀ. ՏԻՄ ընտրությունների քարոզչության ֆինանսավորման կանոնները չեն խախտվել

ԿԸՀ. ՏԻՄ ընտրությունների քարոզչության ֆինանսավորման կանոնները չեն խախտվել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 10-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել է 2016-ի սեպտեմբերի 18-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքը՝ կազմած ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից:

2016 թվականի սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքում:

Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը հանձնաժողովին տեղեկացրել է, որ 10.000-ից ավելի ընտրող ունեցող թվով 5 քաղաքային համայնքում` Աշտարակ, Մասիս, Վաղարշապատ, Գորիս, Նոյեմբերյան, համայնքի ղեկավարի թեկնածուները օրենքով սահմանված ժամկետում վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն են ներկայացրել իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերը:

Բանկերի կողմից տրամադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքների, թեկնածուների ներկայացրած հայտարարագրերի, ինչպես նաև կից փաստաթղթերի համադրման արդյունքում քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի հայտնաբերվել:

Կարդացեք նաև՝ ՏԻՄ ընտրություններին կմասնակցեն համայնքի ղեկավարի 408 և ավագանու անդամի 2.693 թեկնածու

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---