Թուրքիայի նախագահի ընտրությունների կրկնվող փուլում իշխող ԱԿՊ-ն նորից առաջադրելու է Գյուլի թեկնածությունը

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններին Թուրքիայում իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությունը նորից կառաջադրի ներկա արտգործնախարար Աբդուլահ Գյուլի թեկնածությունը: Այդ մասին հայտարարել է թուրքական խորհրդարանի պատգամավոր, ԱԿՊ անդամ Աթիլա Բաշողլուն: Նա հիշեցրել է, որ Թուրքիայի Սահմանադրության համաձայն, ընտրություններին թեկնածուի հաղթանակը կարող է ապահովվել Վերին ազգային մեջլիսի 367 ձայներով:



Ընդ որում, պատգամավորը նշել է, որ տվյալ թիվը բազմաթիվ խնդիրներ է ստեղծում: Բաշողլուն գտնում է, որ Արդարության եւ զարգացման կուսակցությանը չի հաջողվի ձայների տվյալ քանակը հավաքել ոչ կիրակի օրը նախատեսված ընտրություններին, ոչ էլ հաջորդ ընտրություններին: «Արդարության եւ զարգացման կուսակցության համար այդ թիվը պարզապես անիրական է: Այդ պատճառով աշխատանքներ են տարվում Սահմանադրության այդ հոդվածի փոփոխության ուղղությամբ: Մենք ցանկանում են օրինականացնել 50+1 սկզբունքը: Եթե դա օրենքի ուժ ստանա, ապա հավելյալ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն կհայտնվի»,- բացատրել է Բաշողլուն:



Նշենք, որ հունիսի 22-ին Թուրքիայում արտահերթ ընտրություններ են նշանակված: Բաշողլուն հայտնել է, որ այդ օրը խորհրդարանական ընտրություններին զուգահեռ, կկայանա հանրաքվե ժողովրդական քվեարկությամբ նախագահին ընտրելու թեմայով: «Եթե խնդիրներ չառաջանան, ապա հունիսի 22-ին, բացի պատգամավորների ընտրությունից, հանրաքվեի ճանապարհով հայտնի կդառնա երկրի բնակչության կարծիքը քաղաքացիների կողմից նախագահին ընտրելու գաղափարի հարցով: Եթե մեծամասնությունը նախագահին համաժողովրդական քվեարկությամբ ընտրելուն կողմ քվեարկի, ապա նոր փուլ կսկսվի նախագահ ընտրելու գործընթացում»,- հայտնել է Բաշողլուն, հավելելով, որ դրանից հետո թեկնածություններ կառաջադրվեն ի դեմս քաղաքացիների, ինչպես նաեւ կուսակցության անդամների: Մեկնաբանելով երկրի ներքաղաքական իրավիճակը` Բաշողլուն հակասություններն ու քաղաքական բանավեճերը լարվածություն չի համարում, հաղորդում է Թրենդը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---