Հռոմի պապը ԼՂ հիմնախնդրի դիվանագիտական հանգուցալուծման կողմնակից է

Հռոմի պապը ԼՂ հիմնախնդրի դիվանագիտական հանգուցալուծման կողմնակից է

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական հանգուցալուծման օգտին: Այդ մասին սեպտեմբերի 14-ին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում Հռոմի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ, մոնսենյոր Վլադիմիր Ֆեկետեն:

Ըստ նրա, կաթոլիկ եկեղեցին դեմ է պատերազմին և հորդորում է նման հակամարտությունները կարգավորել խաղաղ ճանապարհով, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Ֆեկետեն հավելել է նաև, որ կաթոլիկ եղեկցին անմիջական մասնակցություն չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Նա դժվարացել է ասել, թե արդյոք այդ հարցը կքննարկվի Հռոմի պապի Բաքու կատարելիք այցի ժամանակ:

Հռոմի պապի այցն Ադրբեջան նախատեսվում է հոկտեմբերի 2-ին:

Հունիսի 24-ին Հայաստանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ տեղի ունեցածը կոչել է կանխամտածված ցեղասպանություն։ իր ելույթում Ֆրանցիսկոս պապն ընդգծեց «ցեղասպանություն» բառը, որը նախապես պատրաստված տեքստից դուրս էր մնացել՝ Հայոց ցեղասպանությունը դասելով Հոլոքոստի ու Ստալինիզմի կողքին:

Հայաստան այցի շրջանակում Հռոմի պապը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր այցելելուց հետո այցելել է նաև Ծիծեռնակաբերդի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում: «Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել:

Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»,-գրել է Սրբազան քահանայապետը:

Ընթերցեք նաև. Հռոմի պապ. Ադրբեջանցիներին կասեմ՝ մի կտոր հողի համար խաղաղություն չանելը խավարի գործ է

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---