Կարեն Կարապետյան. Նոր կառավարության կազմը առավելագույնս պրոֆեսիոնալ է լինելու

Կարեն Կարապետյան. Նոր կառավարության կազմը առավելագույնս պրոֆեսիոնալ է լինելու

PanARMENIAN.Net - Նոր կառավարությունը ձևավորվելու է պրոֆեսիոնալներից: Այդ մասին հայտարարել է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում:

«Նոր կառավարության կազմը առավելագույնս պրոֆեսիանլ կլինի: Կառավարության ձևավորման գործում թեկնածուի կուսակցական պատկանելությունը դերակատարություն կունենա միայն մի դեպքում, եթե այդ թեկնածուն պրոֆեսիոնալ է: Այդ դեպքում նա կմասնակցի կառավարության աշխատանքին»,-ասել է Կարապետյանը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

Ընդ որում նա նշել է, որ լավ պրոֆեսինալ կադրերի պակաս ամենուր կա` Լոնդոնում, Նյու Յորքում ու Մոսկվայում, և, անշուշտ, նաև Երևանում:

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել սեպտեմբերի 8-ի երեկոյան, կառավարության նիստի ընթացքում: Նույն օրը երեկոյան ՀՀԿ-ն առաջադրել է Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում: Նրա թեկնածությունը ստացել է ԱԺ համաձայնությունը:

Սեպտեմբերի 9-ինՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Սեպտեմբերի 13-ինՍարգսյանի որոշման համաձայն՝ Երևանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ:

Կարդացեք նաև՝ Կարեն Կարապետյան. Նոր կառավարության կազմը առավելագույնս պրոֆեսիոնալ է լինելու

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---