7 մայիսի 2007 - 17:17 AMT
Հայաստանի խորհրդարանական ընտրություններին կհետեւեն ԵԱՀԿ ԽՎ 65 անդամներ
Մայիսի 12-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններին կհետեւեն ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 65 անդամներ: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել ԵԱՀԿ ԽՎ մամլո ծառայությունում, ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, շվեդացի պատգամավոր Տոնե Տինգսգաարդի գլխավորած պատվիրակության կազմում կլինեն ԵԱՀԿ 56 երկրների` այդ թվում Իտալիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Ռուսաստանի, Լեհաստանի, Նորվեգիայի, Դանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ավստրիայի ներկայացուցիչներ: ԵԱՀԿ ԽՎ դիտորդները կմիանան Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի, ԵԱՀԿ Եվրախորհրդարանի եւ Մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ինստիտուտների բյուրոյի դիտորդական խմբերին: ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչները պաշտոնական հայտարարությամբ հանդես կգան մայիսի 13-ին: