ՀՀ ԱԳՆ. Հայաստանի խորհրդարանական ընտրություններում թուրք դիտորդներ չեն լինի 7 մայիսի 2007 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում թուրք դիտորդներ չեն լինի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, այդ պատճառով էլ թուրք դիտորդներ ընտրություններում չեն լինի, հայտարարել է Վլադիմիր Կարապետյանը: Հաղորդագրությունն այն մասին, որ Հայաստանը հրաժարվել է թուրք դիտորդների մասնակցությունից Անվտանգության եւ համագործակցության եվրոպական խմբի (AGIT) առաքելության կազմում տարածվել էր մայիսի 7-ին թուրքական ԶԼՄ-ներում: ԵԱՀԿ Մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ինստիտուտների բյուրոյի մամլո քարտուղար Ուրդուր Գուննարսդոտիրի խոսքերով, Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավերներ էին ուղարկվել 44 երկրներ, այդ թվում նաեւ Թուրքիա: «Հայաստանի իշխանությունները հրաժարվել են թուրք դիտորդների ներկայությունից, սակայն պաշտոնական բացատրություն այդ առիթով դեռեւս չի ստացվել»,-նշել է նա: Իր հերթում Հայաստանի ԿԸՀ ղեկավար Գարեգին Ազարյանը նշել է, որ տվյալներ չունեն թուրք դիտորդներին մերժելու վերաբերյալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |