Օհանյան. Հայ-վրացական գործակցությունը պաշտպանության ոլորտում կարող է նոր ոլորտներ ներառել

Օհանյան. Հայ-վրացական գործակցությունը պաշտպանության ոլորտում կարող է նոր ոլորտներ ներառել

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Սագանելիձեին: Սեյրան Օհանյանը շնորհավորել է Գիորգի Սագանելիձեին Հայաստանում Վրաստանի դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ վերջին շրջանում նկատվում է պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության դինամիկ զարգացում և հույս հայտնել, որ հարաբերությունները կարող են ներառել գործակցության նոր ոլորտներ:

Վրաստանի նորանշանակ դեսպանն իր հերթին վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացման ուղղությամբ:

Զրուցակիցները անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:

Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը ևս մեկ անգամ շնորհավորել է դեսպան Սագանելիձեին և հույս հայտնել, որ նոր պաշտոնում դեսպանն իր ավանդը կներդնի երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների հետագա զարգացման գործում, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, ԱՄՆ-ում Վրաստանի նախկին դեսպան, ներկայումս Վրաստանի Ատլանտյան խորհրդի նախագահ Վասիլ Սիխարուլիձեն՝ անդրադառնալով Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումներին, որոնք ռազմական համագործակցությանն են միտված, հայտարարել էր, որ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական գործակցությունն ուղղված չէ Հայաստանի դեմ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---