Ստրասբուրգում կարող է կայանալ ՀՀ ԱԳՆ ղեկավարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումը

PanARMENIAN.Net - Հնարավոր է, որ մայիսի 11-ին Ստրասբուրգում կայանա արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, հանդիպման ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա փուլը:



Նշենք, որ մայիսի 10-ին Մադրիդում ծրագրված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Բերնար Ֆասիեի (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզայի (ԱՄՆ) հանդիպումը: Խորհրդատվությունների ընթացքում միջնորդները կքննարկեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման հնարավորությունը հունիսի 10-ին Սանկտ-Պետերբուրգում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---