Նալբանդյանը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում

Նալբանդյանը ելույթ կունենա  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Նյու Յորք՝ գլխավորելու Հայաստանի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին։ Նալբանդյանը ելույթ կունենա Գլխավոր ասամբլեայի նիստում:

Նա կմասնակցի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կազմակերպվող մի շարք գագաթաժողովների, հայտնում է ԱԳՆ-ն։

Նյու Յորքում նախատեսված են Նալբանդյանի հանդիպումները տարբեր երկրների արտգործնախարարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։

Միացյալ Նահանգներում գտնվելու ընթացքում Նալբանդյանը ելույթներ կունենա ամերիկյան մի շարք հեղինակավոր քաղաքագիտական կենտրոններում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---