«Երկրաշարժ» ֆիլմը վարձույթ դուրս կգա Ճապոնիայում, Հարավային Կորեայում և Հարավային Ամերիկայում21 սեպտեմբերի 2016 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Սարիկ Անդրեասյանի հայ-ռուսական արտադրության «Երկրաշարժ» ֆիլմը, որը Հայաստանն առաջադրել է «Օսկար» մրցանակաբաշխության, դուրս կգա վարձույթ Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Հարավայի Ամերիկայի երկրներում: Այս մասին հայտարարել է «Մարս մեդիա» կինոընկերությունը: Ֆիլմը ռուսական վարձույթում կլինի դեկտեմբերի 1-ից: «Ֆիլմի նկատմամբ մեծ հետաքրքրություն է եղել ֆիլմերի ամենամեծ TIFF շուկայում, որը կայացել է Տորոնտոյում: Կինոշուկայի արդյունքներով, վարձույթի իրավունք են ձեռք բերել Ճապոնիայի, Պերուի, Կոլումբիայի, Էկվադորի, Մալազիայի, Վիետնամի, Թայվանի, Բոլիվիայի, Հարավային Կորեայի ներկայացուցիչները»,- ասված է հաղորդագրության մեջ, Ռիա Նովոստիին հղումով գրում է Panorama.am-ը: «Հետաքրքրությունը կինոնկարի նկատմամբ շատ բարձր է, դա մենք նկատել ենք Կաննի կինոշուկայում, որտեղ անկացրել ենք «Երկրաշարժ» ֆիլմի փակ դիտում: Տորոնտոյի արդյունքներից մենք շատ գոհ ենք և այժմ սպասում ենք նոյեմբերին, երբ Լոս Անջելեսում կբացվի American Film Market-ը և սկսվի ֆիլմի հիմնական վաճառքը ամբողջ աշխարհում»,-ասել է ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը: Կինոնկարը պամում է 1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասի: Կինոնկարի գործողությունները ծավալվում են Լենինականում: 1988 թվական դեկտեմբերի 7-ին ժամը 11 անց 41րոպե 22,7 վայրկյանին ցնցվեցին Հայաստանի հյուսիսային շրջանները: Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4 հազար) մարդ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիևի անվտանգության ծառայության պետի ընտանիքը միլիոնավոր դոլարների անշարժ գույք ունի Լոնդոնում և Դուբայում Էյուբովն ավելի քան 20 տարի Ալիևի անվտանգության ծառայության պետն է, մինչ այդ էլ այդ պաշտոնը զբաղեցրել է նրա հոր օրոք ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» |