ԳՈւՄ-ի շուկայի տաղավարների 80%-ը բարձր ռիսկային են. Միսը հակասանիտարական պայմաններում է պահվում22 սեպտեմբերի 2016 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Երևանի ԳՈՒՄ-ի շուկայի տաղավարների 80%-ը բարձր ռիսկային գոտում են և այնտեղ վաճառվող միսը վտանգ է ներկայացնում սպառողների առողջության համար: Այս արդյունքը ներկայացրել է Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնը` 50-ից ավելի տաղավարում սեպտեմբեր ամսին իրականացրած ուսումնասիրության արդյունքում: Կենտրոնը գործում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կազմում: «Իրացման կետերից 28-ում միսն իրացվում է ոչ սանիտարահիգիենիկ պայմաններում, որոնք չունեն անգամ սառնարան, չկան նաև լվացվող և ախտահանվող մակերեսներ, մսեղիքը տեղափոխվում է սննդի համար չնախատեսված, կեղտոտ ստվարաթղթե արկղերով կամ կեղտոտ պարկերով, պահպանվում է աղբամանների կողքին, միջատներն ունեն անմիջական հասանելիություն մսեղիքին, իսկ որոշ դեպքերում մսեղիքն անգամ դրված է ասֆալտին»,- տեղեկացվում է կենտրոնի հաղորդագրությունում: Իրացման կետերից 20-ում կա սառնարան, բայց մսեղիքը պահպանվում է նաև սառնարանից դուրս, հաճախ` սառնարանների վրա դրված փայտե տախտակների վրա: Ըստ կենտրոնի` հաճախ սառնարանները ձևական բնույթ են կրում և միացված չեն: Նշված կետերում ևս ռիսկի մակարդակը բարձր է և չի երաշխավորվում սպառողների առողջության պաշտպանությունը: Ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ մսեղիքի տեղափոխումն իրականացվում է հակասանիտարական պայմաններում, դրա համար չնախատեսված մեքենաների կեղտոտ բեռնախցիկներով: Ավելին, անասնաբուժասանիտարական փորձաքննության կտրոնի վրա հաճախ չկա անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի համարը: Մթերքի որակի և անվտանգության խախտումներից բացի ուսումնասիրությունը հայտնաբերել է նաև էխինոկոկոզ հիվանդության տարածման ռիսկ: Ստացված արդյունքները համեմատվել են նախորդ տարիներին կենտրոնի կողմից իրականացված ուսումնասիրությունների տվյալների հետ, և արձանագրվել է բացասական միտում. բարձր ռիսկային տաղավարները պակասելու փոխարեն ավելացել են: Մինչև լիազոր մարմնի կողմից համապատասխան խնդրի կարգավորումը և նշված թերությունների վերացումը՝ կենտրոնը սպառողներին հորդորում է զերծ մնալ նմանատիպ պայմաններում իրացվող մսի և սպանդային մթերքների ձեռքբերումից, միս և մսամթերք ձեռք բերել միայն հիգիենիկ պայմաններ ունեցող վաճառակետերից, որոնք ապահովված են սառնարանով, որում պահպանվում է համապատասխան ջերմային ռեժիմը, և ուշադրություն դարձնել, որ վաճառակետում առկա լինի անասնաբուժասանիտարական փորձաքննության վկայականը՝ համապատասխան ուղեկցող փաստաթղթի համարով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից |