Իրաքի բանակն ազատագրել է ԻՊ-ից Մոսուլի մատույցները

Իրաքի բանակն ազատագրել է ԻՊ-ից Մոսուլի մատույցները

PanARMENIAN.Net - Իրաքի բանակայիններն ազատագրել են «Իսլամական պետության» գրոհայիններից Մոսուլի մատույցներում գտնվող Շերգաթ քաղաքի կենտրոնական շրջանները: Մոսուլը համարվում էր ԻՊ այսպես կոչված «մայրաքաղաքը»:

Բանակը շարունակում է պատրաստվել 2014-ից ի վեր Մոսուլը վերահսկող ահաբեկիչների դեմ գործողության վճռական փուլին: Շերգաթը, որը Մոսուլից 100 կմ հեռավորության վրա է գտնվում, ռազմավարական նշանակություն ունի, քանի որ քաղաքի մոտով են անցնում դեպի Քայրա ռազմակայան տանող ուղիները, որը պետք է ապագա հարձակման հարթակը դառնա:

Բանակը սուննի ցեղերի և կոալիցիայի ՌՕՈւ աջակցությամբ հսկողության տակ է առել Շերգաթի վարչական շենքերն ու հոսպիտալը: Շենքերում մնացել են 3-4-հոգանոց փոքր խմբեր, որոնց հետ մարտերը շարունակվում են:

Գործողության ժամանակ ոչնչացվել է 33 գրոհային, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Գործողությունը Շերգաթում սկսվել է սեպտեմբերի 20-ին և չի հանգեցրել բնակիչների զանգվածային փախուստի քաղաքից: Մոսուլում ԻՊ տիրապետության տակ է մնում ավելի քան 1 միլիոն բնակիչ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---