Էջմիածնի ավագանու թեկնածուին առևանգելու գործով կա ևս մեկ ձերբակալված

Էջմիածնի ավագանու թեկնածուին առևանգելու գործով կա ևս մեկ ձերբակալված

PanARMENIAN.Net - Էջմիածնի ավագանու ընտրություններում առաջադրված թեկնածուին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ևս մեկ անձ՝ Երևանի բնակիչ Ա. Կ.-ն:

Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու և դրա սպառնալիքի միջոցով Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուին առևանգելու և վերջինիս ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազի գրավոր ցուցումով հանձնարարվել է քննչական խմբին՝ դրանում ներառելով ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչներ:

Կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հիշյալ հանցանքները կատարելու կասկածանքով 2016 թվականի սեպտեմբերի 23-ին ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ Ա.Կ-ն։

Նույն գործի շրջանակներում սեպտեմբերի 18-ին ձերբակալվել էր Էջմիածին քաղաքի բնակիչ Ա.-֊ն, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Կարդացեք նաև՝ ՀՔԾ-ն մանրամասներ է հայտնել Էջմիածնի միջադեպի մասին (Թարմացված)

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---