Սուրենյան. Սեպտեմբերի 25-27-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Սուրենյան. Սեպտեմբերի 25-27-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

PanARMENIAN.Net - Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-27-ին աստիճանաբար բարձրանալու է 4-6 աստիճանով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-27-ին ցերեկները աստիճանաբար բարձրանալու է 4-6 աստիճանով», - գրել է Սուրենյանը:

Սեպտեմբերի 24-ին ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում օդում սպասվում է -2...-4 0C ցուրտ:

Հիդրոմետ ծառայությունը սեպտեմբերի 23-ին հայտնել էր, որ Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը 24-ի ցերեկը և 25-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, 26-27-ը կբարձրանա 4-5 աստիճանով:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---