Պուտինն Ալեքսանդր Նևսկու շքանշանով է պարգևատրել հայ ավիակոնստրուկտորին26 սեպտեմբերի 2016 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Սու-34 ռմբարկուի կոնստրուկտոր Ռոլան Մարտիրոսովը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով: Ավիակոնստրուկտորին պարգևը հանձնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ալեքսանդր Նևսկու շքանշանի ասպետ Մարտիրոսովը ձևավորել է մի թիմ, որում ընդգրկված մասնագետները կարողացել են մշակել ավիացիոն համալիրի հիմնական մասերը, հայտնում է «Sputnik Արմենիան»: Մարտիրոսովի անմիջական ղեկավարությամբ կյանքի են կոչվել Սու-34 ռմբարկուի հիմնական լուծումները: Հենց այդ լուծումների շնորհիվ է հաջողվել ստեղծել այնպիսի համալիր, որը համապատասխանում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մարտավարական-տեխնիկական առաջադրանքների պահանջներին: Այս ինքնաթիռով Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերը սահմանել են յոթ ռեկորդ, որոնք առայժմ ոչ ոք չի գերազանցել: Ավիակոնստրուկտորը շարունակում է զբաղվել սիրելի գործով՝ ապահովելով Սու-34-ի մարտական հնարավորությունների ավելացման աշխատանքների տեխնիկական ղեկավարումը: Սու-34 ռմբարկուն հաջող փորձարկումներ է անցել Սիրիայում Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի իրականացրած հակաահաբեկչական գործողության ընթացքում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |