Դասական երաժշտություն կենդանի կատարմամբ՝ Երևանի ավտոբուսային 6 երթուղում26 սեպտեմբերի 2016 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26, 27 և 28-ին քաղաքային տրանսպորտի նախապես ընտրված վեց երթուղիում տարբեր ժամերի կհնչեն դասական երաժշտության կենդանի կատարումներ։Ծրագրինախաձեռնողը Աշոտ Տիգրանյան մշակութային-երաժշտական հիմնադրամն է։ Հիմնադրամը ստեղծել է United American and Armenian Chamber Orchestra-ն («Հայ-ամերիկյան կամերային միացյալ նվագախումբը»), որի կազմում ընդգրկված են ինչպես հայազգի երիտասարդ տաղանդավոր երաժիշտներ, այնպես էլ օտարերկրացիներ։ BUSymphony նախագծի միջոցով հիմնադրամի ստեղծագործական թիմը նպատակ ունի դասական երաժշտությունը ներկայացնել հանրությանը՝ այլ ձևաչափով: «Համոզված եմ, որ նմանատիպ իրադարձություններն իրենց դրական ազդեցությունն ունեն քաղաքացիների վրա, ովքեր շտապում են հանդիպման, դասի կամ աշխատանքի ու մի պահ կարող են հաճելիորեն «շեղվել» դասականությամբ։ Համարձակ քայլը պայմանավորված է մեր հիմնադրամի հիմնական նպատակով՝ ստեղծելու մշակութային այլընտրանքային հարթակ։ Ի վերջո, այդ նույն երաժիշտներին շատ շուտով հայ հանդիսատեսը հանդիպելու է դահլիճում, նվագախմբի շրջանակներում․ ինչու՞ չսկսել այնտեղից, որտեղ երբեք չես ակնկալում հանդիպել երաժիշտի, ով պրոֆեսիոնալ կերպով կատարում է հայտնի դասական մի գործ»,- նշում է մշակութային-երաժշտական հիմնադրամի տնօրեն Անուշ Քոչարյանը։ Նախագծի նախապատրաստական աշխատանքները տևել են մեկ ամիս։ Երաժիշտները, ովքեր հանդես են գալիս ավտոբուսներում տրիոների և կվարտետների միջոցով, ընդգրկված են United American and Armenian Chamber Orchestra-ում։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |