Անկարան դադարեցրել է 12 հեռուստաալիքի հեռարձակումը, հիմնականում` քրդական29 սեպտեմբերի 2016 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները որոշում են կայացրել 12 հեռուստաալիքի հեռարձակումը դադարեցնելու մասին, այդ թվում քրդերեն լեզվով հեռարձակվողները: Ասվում է, որ Тurksat արբանյակից դադարեցվել է մասնավորապես քրդերեն լեզվով հեռարձակվող հետևյալ հեռուստաալիքների հեռարձակումը` Hayatın Sesi, Azadi TV, Jiyan TV, Van TV, TV10, Denge TV, Zarok TV: Նշվում է, որ այդ որոշումը օրենքի կարգավիճակ ունի և ընդունվել է Թուրքիայում հայտարարված արտակարդ դրության շրջանակում, որը հայտարարվեց հուլիսին 15-ի հեղաշրջման փորձից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նման քայլի պատճառների մասին ոչինչ չի ասվում: Թուրք ղեկավարության ներկայացուցիչներից ոչ ոք չի մեկնաբանել որոշումը: Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար: Հեղաշրջման փորձից հետո իշխանությունները ձերբակալել են տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր կասկածվում են Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապերի մեջ, ում Անկարան մեղադրում է հեղաշրջման փորձի իրականացման մեջ։Ըստ պաշտոնական վիճակագրության, նախորդ ամիս ձերբակալվել է 35 հազար մարդ, որից 17 հազարը պաշտոնապես ազատազրկվել է։ Ընթերցեք նաև. Անկարան հետաձգել է ՄԱԿ խոշտանգումների գծով հատուկ ներկայացուցչի այցը երկիր Հղումներ թեմայով. Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով Վարչապետը գերմանական Fichtner–ի պատվիրակության հետ քննարկել է վերականգնվող էներգետիկայի զարգացումը ՀՀ–ում Այցը Երևան տեղի է ունենում Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում |