Եզդիները ցանկանում են ինքնավարություն ստեղծել ԱՄՆ-ի տարածքում15 մայիսի 2007 - 17:11 AMT PanARMENIAN.Net - «Եզդիների համաշխարհային միությունը (ԵՀՄ) նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին, խնդրելով կանխել բռնությունները, որ կատարվում են Իրաքում եզդիների դեմ: Այդ մասին մայիսի 15-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եզդիների համաշխարհային միության նախագահ Ազիզ Թամոյանը: Նրա խոսքերով, Իրաքի մահմեդականները «շարունակում են իրենց սեւ գործը տեղի եզդիների հանդեպ»: Նա նշել է, որ ընթացիկ տարվա ապրիլի 22-ին Իրաքի Մոսուլ քաղաքում մահմեդականները 24 եզդիների են սպանել, որոնք մեկնում էին աշխատանքի, վերջին շրջանում շուրջ 8 հազար եզդիներ լքել են իրենց բնակավայրերը Իրաքի տարբեր քաղաքներում, ապաստան որոնելով ԱՄՆ-ում: «Եթե այդպիսի իրավիճակը շարունակվի, ապա եզդի բնակչությունը ցեղասպանության կենթարկվի 21-րդ դարում»,-հայտարարել է նա: Այդ կապակցությամբ ԵՀՄ ղեկավարը նախագահ Բուշին հղած նամակում առաջարկում է ԱՄՆ-ում ինքնավար մարզ ստեղծել եզդիների համար, որը մշտապես կլինի ԱՄՆ իրավասության տակ եւ կհամարվի վարչական տարածք: Անդրադառնալով այն հարցին, թե ինչու այդ հարցով ԵՀՄ-ն չի դիմել Իրաքի իշխանություններին, Ազիզ Թամոյանը նշել է, որ իշխանություններն իրենք են հանդիսանում այդ բռնությունների կազմակերպիչները, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |