Հայաստանի համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում եւ հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ փոխլրացնում են միմյանց

PanARMENIAN.Net - Այսօր ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում չկա, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Նրա խոսքերով, երկու ուղղություններով` ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ-ի անվտանգության քաղաքականության շփման եւ հարաբերականորեն սինխրոն, համամասնական զարգացումը պայմանավորված է ընդհանուր խնդիրներով, որ ծառացած են այդ երկու անվտանգության համակարգերի առջեւ, ընդհանուր մոտեցումներով անվտանգության սպառնալիքների չեզոքացմանը, ընդհանուր շահերի առկայությամբ:



«Այսօր ակնհայտ է դառնում, որ իրենց ազդեցության գոտիներում անվտանգության խնդիրների լուծման համար եւ ՀԱՊԿ-ն, եւ ՆԱՏՕ-ն որդեգրել են սկզբունքորեն նմանատիպ մոտեցումներ, իսկ միջազգային սպառնալիքների գլոբալ մասշտաբն ու այժմէականությունը ետին պլան են մղել առկա հակասությունները, ստիպելով կողմերին գնալով ընդլայնել համագործակցության շրջանակները: Ընթանալով փոխլրացման քաղաքական կուրսով մենք փորձում ենք մեր հնարավորությունների սահմաններում դաշտ ապահովել շահագրգիռ պետությունների եւ անվտանգության համակարգերի կառուցողական համագործակցության համար` ղեկավարվելով ընդհանուր շահերով, նպաստելով առկա հակասությունների մեղմացմանը: Կարելի է ասել, որ Հայաստանի համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում եւ հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ փոխլրացնում են միմյանց, անվտանգության լրացուցիչ երաշխիքներ ստեղծելով ինչպես մեր երկրի, այնպես էլ ընդհանուր առմամբ ողջ տարածաշրջանի համար»,-հայտարարել է Մ.Հարությունյանը, հաղորդում է «Կռասնայա զվեզդա» թերթը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---