ԿԸՀ. Գյումրիում 34.7%-ով հաղթում է «Բալասանյան» դաշինքը, Վանաձորում՝ ՀՀԿ-ն

ԿԸՀ. Գյումրիում 34.7%-ով հաղթում է «Բալասանյան» դաշինքը, Վանաձորում՝ ՀՀԿ-ն

PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Գյումրու և Վանաձորի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն Գյումրիում «Բալասանյան» դաշինքը առջևում է՝ ստանալով 14987 քվե կամ 34.7%։ 2-րդ տեղում «Բարգավաճ Հայաստան»-ն է՝ 9344 քվե կամ 21.6%, 3-րդում՝ «Հայկական Վերածնունդ»-ը՝ 4578 քվե կամ 10.6%: ԳԱԼԱ-ն ստացել է 4517 քվե կամ 10.45%, «Գյումրեցու ոգին»՝ 2475 քվե, Համախմբումը՝ 2469 քվե, ՀՅԴ-ն՝ 2313 քվե, «Ալյանս»-ը՝ 774 քվե, Գործարար կուսակցությունը՝ 556 քվե, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 638 քվե, ՀԱԿ-ը՝ 471 քվե:

Վանաձորում տեղի ունեցած ավագանու անդամի ընտրությունների նախնական արդյունքներովՀանրապետական կուսակցությունը ստացել է 14889 քվե կամ 37.54%, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 10899 քվե կամ 27.5%, «Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 5286 քվե կամ 13.3%, «Բարգավաճ Հայաստանը»՝ 2872 քվե կամ 7.2%, Հայ Հեղափոխական դաշնակցություն՝ 2522, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1617 քվե, «Համախմբում» կուսակցություն՝ 984, Հայ Ազգային կոնգրես՝ 551 քվե:

Այսպիսով, Վանաձորի ավագանու անդամների համար անցողիկ շեմը հաղթահարել է 5 կուսակցություն` ՀՀԿ, «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ», ԲՀԿ և ՀՅԴ։

Արդյունքները ստացվել են Վանաձորի 58 տեղամասից հավաքված տվյալների հիման վրա։

Հոկտեմբերի 2-ին՝ 08։00-ից 20։00-ն անցկացվել են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ՀՀ 377 համայնքում, մասնավորապես` Գյումրի և Վանաձոր քաղաքներում։ Գյումրիում իշխանության համար պայքարում էր 11 կուսակցություն և դաշինք, Վանաձորում՝ 8:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---