Հայկական ՏՏ պատվիրակությունը՝ Բրազիլիայում համաշխարհային համաժողովին

Հայկական ՏՏ պատվիրակությունը՝  Բրազիլիայում համաշխարհային համաժողովին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-5-ը` Բրազիլիայում ընթանում է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (World Congress on Information Technologies - WCIT), որին ՀՀ կառավարության աջակցությամբ մասնակցում է նաև հայկական ՏՏ պատվիրակակությունը` ի դեմս Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), Ucom, «Ինստիգեյթ խորհրդատվական», «Ինստիգեյթ դիզայն», «Իդրամ» և «ՎՕԼՕ» ընկերությունների ներկայացուցիչների:

ՏՏ համաշխարհային կոնգրեսին Հայաստանից մասնակցում են նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի, «Սիներջի» և «LocalZ»ընկերությունների ներկայացուցիչները:

WCIT 2016-ի կազմակերպիչներն ակնկալում են, որ համաժողովը կհյուրընկալի ՏՏ ոլորտի մոտ 2000 պատվիրակի՝ ավելի քան 80 երկրից:

2016-ին ՏՏ համաշխարհային համայնքը եռօրյա համաժողովի ընթացքում պրոբլեմային քննարկումներ կանցկացնի թվային դարաշրջանի խոստումների շուրջ և կներկայացնի ժամանակակից բիզնես լուծումներ:

WCIT 2019-ը կանցկացվի Հայաստանում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնության և ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ:

Դեռևս 2014 թ. ԻՏՁՄ-ն հայտ էր ներկայացրել Երևանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացման համար: WCIT 2019-ը Հայաստանում անցկացնելու մասին որոշումն ընդունվել է 2014 թ. սեպտեմբերին, Մեքսիկայում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայություններիհամաշխարհային ալյանսի (WITSA) տնօրենների խորհրդի նիստում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---