Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք է բացահայտվել

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք է բացահայտվել

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունները բացահայտել են մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք:

Իրավախախտման դեպքերի զգալի մասը բացահայտվել է Բագրատաշենի մաքսակետում` շուրջ 80 դեպք, իսկ թմրամիջոցի անօրինական տեղափոխման ակտիվ գոտի է եղել հայ-իրանական սահմանը` Մեղրիի մաքսակետը:

Մաքսանենգները թմրանյութերի ապօրինի ներկրման և արտահանման նպատակով պարբերաբար օգտագործել են նաև փոստային առաքանիների ուղին, տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ապօրինի ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներկրել նաև մեծ քանակությամբ դեղորայք, տարբեր տեսակի թմրանյութեր, հեռախոսներ, համակարգիչներ, կենցաղային տեխնիկա, ավտոմեքենաներ, ավտոպահեստամասեր, տնտեսական ապրանքներ, զարդեր, սննդամթերք և այլն: Արձանագրվել են ապրանքների թերհայատարարագրման, մաքսային ապահովման միջոցի վնասման և մաքսային կանոնների խախտման այլ փորձեր:

Կարդացեք նաև՝ Մոտ 140 մլն դրամի ապրանք է ներմուծվել՝ բազմաթիվ խախտումներով

ՊԵԿ. Կանխվել է մոտ 100 կգ դեղորայքի և 4000 հաբի տեղափոխումը Հայաստան

Մաքսանենգության 30 դեպք է բացահայտվել. Թմրանյութ խաղալիքներում, բջջային հեռախոսներ և պլանշետներ

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---