Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է

Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է

PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:

«Մենք, որպես գրավ, առաջարկել էինք մեկ միլիոն դրամ, սակայն դատարանը կաշկանդված չի եղել այլ գրավի չափ որոշելու հարցում»,-ասել էՂուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը, գրում է Aysor.am-ը:

Նրա խոսքով՝ մեղադրողը նույնիսկ չի հրապարակել, թե ինչ հիմքերով է առարկում ներկայացված միջնորդության դեմ. «Ասաց, որ դա նախաքննական գաղտնիք է, մինչդեռ այդ գործերը քննվում են դռնփակ, դա խախտում էր»:

Փաստաբանը փոխանցել է, որ այսօրվա որոշումը Վճռաբեկ դատարանում բողոքարկելուց հետո ուղարկվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Անդրիաս Ղուկասյանինմեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններ հրահրելը)։

Ղուկասյանը անազատության մեջ է գտնվում հուլիսի 30-ից:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---