Երևանում քարտեզագրվելու են հաշմանդամություն ունեցողների համար մատչելի վայրերը 6 հոկտեմբերի 2016 - 12:38 AMT PanARMENIAN.Net - ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիան և Հայկական ճամբար ՀԿ-ն նախաձեռնում է Երևանում մատչելի վայրերի քարտեզագրման մափաթոնը, որը կմեկնարկի հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, Արամի 72 հասցեից: Բոլոր ցանկացողները կարող են միանալ Երևանի մատչելի վայրերի քարտեզագրմանը, գրանցվելով matcheli.am կայքում կամ ներբեռնելով matcheli vayrer բջջային հավելվածը: Սկսնակ ու փորձառու քարտեզագրողներ, հաշմանդամություն ունեցող մարդիկ, մանկասայլակով ծնողներ և բոլոր ոչ անտարբեր անձինք կարող են միանալ միջոցառմանը: Տեղանքի մասին գիտելիք, ինչպես նաև քարտեզագրման փորձ պարտադիր չէ: Այս կերպ նախատեսվում է օգնել անվասայլակով, ձեռնափայտով տեղաշարժվող մարդկանց, մանկասայլակով զբոսնող ծնողներին և նույնիսկ հեծանվորդներին տեղեկանալ քաղաքում մատչելի վայրերի մասին՝ առանց տանից դուրս գալու անհրաժեշտության: Քարտեզագրման մասնակիցների թիմերը կշարժվեն երեք տարբեր ուղղությունով ու քարտեզագրման ավարտին կհանդիպեն Սիրահարների այգում, որտեղ կլինի մափաթոնի ամփոփումն ու մրցանակաբաշխությունը: Քարտեզագրման ակտիվ մասնակիցներին սպասվում են նվերներ: Matcheli Vayrer բջջային հավելվածը մշակվել է ՄԱԶԾ/Կոլբա լաբ լաբորատորիայում: Կոլբա լաբը նորարար գաղափարների ինկուբատոր է, որտեղ ինկուբացվում են սոցիալական խնդիրները լուծելու նորարար եղանակներ, փորձարկվում ծրագրերի մոդելներ/նախատիպեր, ծնվում են նոր գաղափարներ և ստեղծվում սոցիալական ստարտափեր: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |