Վանաձորում լրագրողի լիազորությունները խոչընդոտելու և գույքը վնասելու դեպքով քրգործ է հարուցվել 6 հոկտեմբերի 2016 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Վանաձորի թիվ 30/47 ընտրատեղամասում լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և գույքը վնասելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ: «Արարատնյուզ»-ի ներկայացուցչի լիազորություններ իրականացրած Շողիկ Գալստյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների 02.10.2016թ. ընտրությունների ժամանակ՝ թիվ 30/47 տեղամասի մոտ իր մասնագիտական պարտականությունները կատարելիս՝ ժամը 13:00-ի սահմաններում, քաղաքացի Մ. Ա.-ն հարձակվել է իր վրա, խլել իր բջջային հեռախոսը և գետնին հարվածելով կոտրել է այն, որի հետևանքով իրեն պատճառվել է 200.000 դրամի գույքային վնաս, իսկ ճանկռվածքների տեսքով՝ ֆիզիկական վնաս, տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Դեպքի վերաբերյալ նախապատրաստված նյութերի ընթացքում քաղաքացի Մ. Ա.-ն, իր հերթին, հայտնել է, որ նույն օրը առավոտյան իր կույր և հաշմանդամ պապին ուղեկցել է ընտրատեղամաս, որտեղ ԶԼՄ ներկայացուցիչ Շ. Գալստյանը մոտեցել է պապին ու անընդհատ հարցեր է տվել: Ինքը զգուշացրել է հանգիստ թողնել հիվանդ, տարեց անձին, սակայն լրագրողը շարունակել է հարցեր տալով ընտրատեղամասից իրենց ուղեկցել մինչև բնակության վայր: Այնուհետև մոտ 1 ժամ անց ինքը դուրս է եկել տանից խանութ գնալու նպատակով, և երբ լրագրողը կրկին սկսել է իրեն բջջային հեռախոսով նկարահանելով ուղեկցել, ինքը պահանջել է հանգիստ թողնել, հայտնել է, որ այրի է, հիվանդ երեխա ունի, իսկ Շ. Գալստյանը արհամարհական ծիծաղել է ու շարունակել նկարել: Ինքը զայրույթից վերցրել է նրա բջջային հեռախոսն ու գցել գետնին: Ընտրական հանձնաժողովի՝ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և ուրիշի զգալի չափերի արժողությամբ գույքը վնասելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ՏԻՄ ընտրությունների նախընտրական և քվեարկության օրը ստացվել է տարբեր բնույթի 18 հաղորդում խախտումների մասին, հոկտեմբերի 2-ին հայտնել են ՀՀ ոստիկանությունից: Շիրակի մարզից ստացվել է 6,Լոռու մարզից՝ 5, Գեղարքունիքի մարզից՝ 4, Կոտայքի մարզից՝ 3 հաղորդում: ԶԼՄ-ներից ստացվել է 5, հանձնաժողովի անդամներից՝ 2, քաղաքացիներից՝ 9, ոստիկանության ծառայողներից՝ 2 հաղորդում: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |