«1000 տարվա գյուղամեջ» փառատոն. Այցելուները կգիշերեն գյուղացիների տներում

«1000 տարվա գյուղամեջ» փառատոն. Այցելուները կգիշերեն գյուղացիների տներում

PanARMENIAN.Net - Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «1000 տարվա գյուղամեջ» խորագրով փառատոնը՝ ուղղված սահմանային հատվածներում գյուղական տուրիզմի զարգացմանը: Այս մասին լրագրողներին հանդիպմանը հայտնել է «Չարդախլու» երիտասարդական խորհրդի անդամ Կարինե Փանոսյանը՝ նշելով, որ այն անցկացվելու է հոկտեմբերի 8-ին և 9-ին Տավուշի մարզի Զորական-Չարդախլու գյուղում:

Կարինե Փանոսյանի խոսքով՝ նպատակը գյուղական ավանդույթների, հետաքրքրիր արվեստների ու արհեստների վերականգնումն է, ինչը կնպաստի նաև էկոզբոսաշրջության զարգացմանը. «Այս երկու օրերի ընթացքում գյուղի տարբեր բակերում գյուղական կենցաղին բնորոշ միջոցառումներ կանցկացվեն՝ թել մանել, մեղր քամել, թոնրի հաց թխել և այլն: Կներկայացվի նաև գյուղի բերք ու բարիքը», մեջբերում է Panorama.am-ը:

«Չարդախլու» երիտասարդական խորհրդի անդամ Հովհաննես Կարապետյանն էլ նշել է, որ այցելուները կարող են մասնակցել այս բոլոր միջոցառումներին և նաև ուսուցում անցնել, իսկ գիշերակացը լինելու է հենց գյուղացիների տներում. «Բացի սովորույթմերը ներկայացնելուց, կլինի մշակութային ծրագիր, որի ընթացքում կներկայանան գյուղի երգուպարի խմբակները: Փառատոնի միջոցով նպատակն ունենք նաև կանխել գյուղի արտագաղթը»:

Ինչ վերաբերում է գյուղի ընտրությանը և փառատոնի անվանմանը, նա ասել է, որ դա պայմանավորված է Զորական-Չարդախլուի հարուստ պատմությամբ:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն էլ ընդգծել է, որ համաչափ տարածքային զարգացմանն էապես նպաստում են այսպիսի միջոցառումները:

Ավանդական պատմամշակութային զբոսաշրջային ձևերից բացի, շատ օտարերկյա զբոսաշրջիկներ նախընտրում են Հայաստան այցելել նաև գյուղատնտեսական տուրիզմի նպատակով:Տուրիզմի այս ձևը՝ ագրոտուրիզմը բավական զարգանում է նաև մեր երկրում:Զբոսաշրջիկներից շատերը այցելելով պատմամշակութային վայրեր ցանկություն են հայտնում շրջել նաև Հայաստանի գյուղական համայնքերով:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---