Գեղարքունիքում համայնքի ղեկավարի թեկնածուն իր օգտին քվեարկելու համար կաշառք է տվել. Հարուցվել է քրգործ

Գեղարքունիքում համայնքի ղեկավարի թեկնածուն իր օգտին քվեարկելու համար կաշառք է տվել. Հարուցվել է քրգործ

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի ղեկավարի թեկնածուն իր օգտին քվեարկելու համար կաշառք է տվել: Այս մասին հաղորդում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից՝ հավելելով, որ հարուցվել է քրեական գործ:

Մասնավորապես, Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի բնակիչ Լ. Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016թ. հոկտեմբերի 1-ին՝ ժամը 19:25-ի սահմաններում, ինքը հանդիպել է հիշյալ համայնքի ղեկավարի թեկնածուի հետ, ով իրեն 20 հազ. ՀՀ դրամ գումար է տվել՝ 2016թ. հոկտեմբերի 2-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ իր օգտին քվեարկելու համար:

Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի բնակիչ Լ. Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանությունից հոկտեմբերի 2-ին հայտնել են, որ Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ՏԻՄ ընտրությունների նախընտրական և քվեարկության օրը ստացվել է տարբեր բնույթի 18 հաղորդում խախտումների մասին:

Շիրակի մարզից ստացվել է 6,Լոռու մարզից՝ 5, Գեղարքունիքի մարզից՝ 4, Կոտայքի մարզից՝ 3 հաղորդում: ԶԼՄ-ներից ստացվել է 5, հանձնաժողովի անդամներից՝ 2, քաղաքացիներից՝ 9, ոստիկանության ծառայողներից՝ 2 հաղորդում:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---