ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը մեկնարկում է «Օրգանական արտադրանքի հավաստագրման» անվճար ծրագիրը 7 հոկտեմբերի 2016 - 15:25 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, հոկտեմբերի 7-ից սկսում է «Օրգանական արտադրանքի հավաստագրման» երկրորդ անվճար ծրագիրը: 2015-ին մեկնարկած ծրագիրն ուղղված է Հայաստանում օրգանական արտադրանքի շուկայի զարգացմանն ու արտահանման խթանմանը՝ նախատեսված լինելով բոլոր այն փոքր և միջին տնտեսությունների համար, որոնք հետաքրքրված են օրգանական հավաստագրում ստանալու մեջ: Ծրագրով հետաքրքրված տնտեսվարողները կարող են մինչև նոյեմբերի 7-ը «Օրգանական արտադրանքի հավաստագրման» ծրագրի 2016-2017թթ մրցույթին մասնակցելու համար Բանկի պաշտոնական կայքէջից ներբեռնել դիմում հայտը, լրացնելուց հետո այն ուղարկել հայտում նշված էլեկտրոնային փոստին: Հավաստագրման համար դիմած մասնակիցների ներկայացրած արտադրանքը մրցույթի շրջանակներում կանցնի փորձագիտական գնահատում և արդյունքների ամփոփումից հետո մրցույթում հաղթող ճանաչված տնտեսվարողները ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության ֆինանսական աջակցությամբ կստանան օրգանական սերտիֆիկացում: ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի և NABU-ի կողմից 2015-2016թթ իրականացված «Օրգանական արտադրանքի հավաստագրման» անվճար ծրագրի շրջանակներում սերտիֆիկացվել է 4 ընկերություն: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա Գաֆարովան՝ Սիմոնյանի հետ հանդիպման մասին․ Խոսել ենք խաղաղ գործընթացից Այդ մասին նա խոսել է Ադրբեջանի խորհրդարանի նիստում Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ |