Աուտիզմ ունեցող երեխաների համար հատուկ կենտրոն է հաճախում 117 երեխա 7 հոկտեմբերի 2016 - 16:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է «Աուտիզմ ազգային հիմնադրամի» տնօրենին, խորհրդի անդամներին և «Աուտիզմի հաղթահարումը» ծնողական կազմակերպության ներկայացուցիչներին: Նախարարը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը` շեշտելով, որ աուտիզմ ունեցող երեխաները մշտապես գտնվելու են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Խորհրդի նախագահը ներկայացրել է «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի գործունեությունը` նշելով, որ ներկայումս կենտրոն է հաճախում 117 երեխա, գրանցվածների հոսքը շատ մեծ է, ուստի անհրաժեշտություն է առաջացել մի քանի հավելյալ հաստիքի: Հիմնադրամում աշատում է 51 աշխատակից: Նրա խոսքով` հիմնադրամը սպասարկում է նաև ՀՀ այլ մարզերից և Արցախից եկած երեխաներին: 2012-ին Հայաստանում ՀՀ առաջին տիկին Ռ. Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Աուտիզմ ազգային հիմնադրամը», որը կոչված է լուծել աուտիզմով երեխաների, պատանիների և մեծահասակների կրթության, սոցիալ-ադապտացիոն զբաղվածության խնդիրները, օգնել նրանց վարել լիարժեք կյանք, ինչպես նաև նպաստել նրանց ընտանիքների ինտեգրման գործընթացի արդյունավետության բարձրացմանը: 2014-ին պետական ֆինանսավորմամբ հիմնվել է «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնը, որտեղ արդի չափանիշներին համապատասխան շենքային պայմաններում, ժամանակակից կրթական տեխնոլոգիաներով և համապատասխան միջավայրում մատուցում են նորագույն արդյունավետ թերապևտիկ շտկողական ծառայություններ: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ «Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում Բացօթյա փառատոնի ներկայացումների սկիզբը 20:00–ին է Միրզոյանը՝ Վիեննայում․ Պետք է արգելել միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները Նա նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Չտարածման մասին պայմանագրին ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին Միրզոյանն ասել է, որ Հայաստանն էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով |