ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Յուրի Մերզլյակովը եւ Բերնար Ֆասյեն այսօր ժամանում են Երեւան

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եւ Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) մայիսի 21-ի երեկոյան կժամանեն Երեւան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը:



ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի խոսքերով, չի բացառվում միջնորդների այցելությունը Ստեփանակերտ: Հայաստանից համանախագահները կմեկնեն Ադրբեջան: Ներկայիս այցի նպատակն է նախապատրաստել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որ կայանալու է հունիսի 10-ին Սանքտ Պետերբուրգում տնտեսական համաժողովի շրջանակներում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---