Թուրքիայում 1.5 ամսում սպանվել է 417 քուրդ զինյալ, 88 թուրք զինվոր![]() 10 հոկտեմբերի 2016 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը (ԶՈՒ ԳՇ) վիճակագրական տվյալներ է հրապարակել երկրում ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ: Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԶՈՒ ԳՇ հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ Թուրքիայի զինված ուժերն ու անվտանգության ծառայությունները վերջին ամիսներին ամենահամառ պայքար են մղել «անջատողական ահաբեկչական խմբավորումների» դեմ: Ըստ աղբյուրի՝ օգոստոսի 29-ից մինչ օրս ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում Թուրքիայում վնասազերծվել է 537 քուրդ զինյալ: Նրանցից 417-ը զինված գործողությունների արդյունքում զոհվել է: Զինված ուժերի ստորաբաժանումներն ու անվտանգության ծառայությունները առգրավել են Թուրքիայում որպես ահաբեկիչ որակվող քուրդ զինյալներին պատկանող մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, գրում է Ermenihaber.am-ը: Նույն ժամանակահատվածում զինված գործողությունների արդյունքում սպանվել է 88, վիրավորվել 152 զինվոր: ՔԱԿ-ը քրդական կազմակերպության հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը: Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, որը ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։ Կարդացեք նաև՝ Կարո Փայլանը՝ Վաշինգտոնում. Թուրքիայում քրդերը գրեթե նույն վիճակում են, ինչ հայերն էին 1 դար առաջ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |