Երևանը` աշնանային արձակուրդներին երեխաների հետ ճամփորդությունների համար ռուսաստանցիների նախընտրած 10-ում10 հոկտեմբերի 2016 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Երևանը աշնանային արձակուրդներին երեխաների հետ ճամփորդող ռուսաստանցի զբոսաշրջիկների առաջին 10-ում է: Այդպիսի տվյալներ է հրապարակել հյուրանոցների որոնման RoomGuru.ru ինտերնետ ծառայությունը: Թոփ 10-ում են` Մինսկը, Վիլնյուսը, Ռիգան, Բաքուն, Տալլինը, Թբիլիսին, Պրահան, Բուդապեշտը, Երևանը և Հելսինկին: Վարկանիշը կազմվել է 2016-ի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 6-ը հյուրանոցների որոնման և ամրագրման տվյալների հիման վրա: Ըստ աղբյուրի, ռուս զբոսաշրջիկները երեխաների հետ աշնանային արձակուրդներին Երևան կժամանեն միջինը 2,5 օրով և բնակության համար կվճարեն 50 եվրո 24 ժամվա համար: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանն ընդգրկվել է Ամանորի տոներին ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած քաղաքների առաջին 10-ում: Վարկանիշը հիմնված է 2016-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2017-ի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցների որոնման և ամրագրման տվյալների վրա: Ըստ «ՏուրՍտատ» զբոսաշրջային գործակալության, 2016-ին երեխաների հետո ՌԴ-ից ԱՊՀ երկրներ և մերձավոր արտերկիր ճամփորդող զբոսաշրջիկների քանակը 2015-ի համեմատ աճել է 20 տոկոսով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի մայրաքաղաքն ընգրկվել է ռուսաստանցիների աշնանային նախընտրելի ուղևորությունների լավագույն տասնյակում: Վարկանիշը ներկայացվել է ըստ հյուրանոցների և վարձով բնակարանների որոնման և ամրագրման տվյալների 2016-ի նոյեմբերի 4-6-ն ընկած ժամանակահատվածում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |