Samsung-ը դադարեցնում է Galaxy Note 7 սմարթֆոնների վաճառքն ու փոխանակումն ամբողջ աշխարհում![]() 11 հոկտեմբերի 2016 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Հարավկորեական Samsung Electronics Co Ltd-ն հոկտեմբերի 11-ին դիմել է բոլոր գործընկերներին`խնդրելով կասեցնել Galaxy Note 7 սմարթֆոնների վաճառքն ու փոխանակումը: Միաժամանակ Galaxy Note 7-ի օգտատերերին խորհուրդ է տրվում «անջատել սնուցումն ու չօգտվել սմարթֆոնից», գրում է Deutsche Welle-ն: Samsung-ը ստիպված էր գնալ այդ քայլին, երբ հայտնի դարձավ մարտկոցների նոր բռնկումների մասին արդեն փոխարինված Galaxy Note 7-ում: Տեխնոլոգիաների և ստանդարտների հարավկորեական գործակալությունը ևս հայտարարել է, որ սպառողները պետք է հրաժարվեն Galaxy Note 7 օգտագործելուց և հայտարարել է, որ կքննարկի առաջիկա քայլերը կոնցերնի հետ: Վաճառքն ամբողջովին դադարեցնելու Samsung-ի որոշումը ողջունել է նաև ԱՄՆ Սպառման ապրանքների անվտանգության կոմիտեն: Սմարթֆոնի շնորհանդեսը տեղի է ունեցել 2016-ի օգոստոսի 2-ին: Օգոստոսի 31-ին ընկերությունը հայտարարեց Galaxy Note 7 սմարթֆոնների նոր խմբաքանակի առաքումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Որոշումը կայացվեց այն հաղորդագրությունների հիման վրա, որ հեռախոսները բռնկվել են լիցքավորման ժամանակ: Samsung Galaxy Note 7-ը ունի Super AMOLED 5,7-դյույմանոց դիսփլեյ QHD թողունակությամբ`2650x1440, 64 Գբ ներկառուցված հիշողությամբ` microSD ձևաչափի քարտերով ընդլայնելու հնարավորությամբ, իսկ Dual Pixel տեխնոլոգիայով 12-մեգապիկսելային տեսախցիկը աշխատում է նույնքան արագ, որքան Samsung Galaxy S7-ը: Դիմային տեսախցիկը կլինի 5-մեգապիկսելանոց: Հոկտեմբերի սկզբին Samsung-ը հայտարարել էր վաճառքի վերսկսման մասին, սակայն, շուտով հաղորդագրություններ հայտնվեցին սմարթֆոնի ինքնաբռնկումների մասին, որոնց մարտկոցները փոխարինվել էին: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |