Ֆինանսների փոխնախարարն ազատվել է պաշտոնից![]() 11 հոկտեմբերի 2016 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնից ազատել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալին: «Հիմք ընդունելով ՀՀ նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Պավել Սաֆարյանին ազատել ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն», - նշված է վարչապետի համապատասխան որոշման մեջ: Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 10-ի հրամանով ազատել է Ռուզաննա Վարդանյանին կառավարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնից: Հոկտեմբերի 6-ին կառավարության նիստի ժամանակ ընդունված որոշումների համաձայն պաշտոնից ազատվել էին նաև քաղշին և առողջապահության նախարարությունների աշխատակազմերի ղեկավարները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |