Զինգրքույկում պատերազմի մասնակցության կարգ կսահմանվի

Զինգրքույկում պատերազմի մասնակցության կարգ կսահմանվի

PanARMENIAN.Net - Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը խոստացել է անձամբ խոսել Պաշտպանության նախարարի հետ՝ տեղեկանալով, որ մարտական գործողություններին մասնակցելու մասին գրության բացակայության պատճառով ապրիլյան քառօրյային մասնակցած որոշ ուսանողներ չեն կարողանում օգտվել սահմանված՝ ուսման 50 և ավելի տոկոս զեղչից:

«Հետաքրքիր է, փորձեմ պաշտպանության նախարարի հետ խոսել, հասկանալ»,-ասել է նա Tert.am-ին:

Պաշտպանության նախարարությունից հստակ չեն պատասխանում հարցին, թե ի՞նչ սկզբունքով է, որ ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած զինվորներից մի մասի զինվորական գրքույկներում լրացվել է, որ մասնակցել են մարտական գործողություններին, իսկ մյուս մասինը՝ ոչ, միայն լրացվել է, որ մարտական հերթապահություն է իրականացվել:

Պաշտպանության նախարարությունից պատասխանել են, թե զինվորական գրքույկներում մարտական գործողությունների կարգ սահմանված չէ, և աշխատանքներ են տարվում համապատասխան կարգի մշակման ուղղությամբ:

Նաև հայտարարել էին, որ բոլոր նրանք, ովքեր քառօրյային մասնակցել են և նրանց զինգրքույկում չի լրացվել մարտական գործողություններին մասնակից գրությունով կարող են առանձին դիմել ՊՆ՝ սխալն ուղղելու համար:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանձնարարել էր, որ ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած բոլոր ուսանողները կարողանան օգտվել ուսման վարձի 50 տոկոս և ավելի չափով զեղչից: Մինչդեռ քառօրյա պատերազմին մասնակից զինվորներից շատերին բուհերում չեն տալիս սահմանված զեղչը, քանի որ զինվորական գրքույկում նշված չէ, որ մասնակցել է ապրիլյան քառօրյա մարտերին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---