Վլադիկավկազում բուժվում է ավտոբուսի վթարից տուժած ՀՀ 8 քաղաքացի. Երկուսի վիճակը ծանր է

Վլադիկավկազում բուժվում  է ավտոբուսի վթարից տուժած  ՀՀ 8 քաղաքացի. Երկուսի վիճակը ծանր է

PanARMENIAN.Net - Վլադիկավկազում բուժվում է ավտոբուսի վթարից տուժած ութ ՀՀ քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը Վլադիկավկազից:

Նրանցից 4-­ը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ազգությամբ ռուս են, ովքեր Հայաստան էին գալիս կարատեի մրցումներին մասնակցելու համար։ Մյուս 4-ը՝ երեք տղամարդ և մեկ կին, Հայաստանի Հանրապետության քաղաքացի են։ Նրանցից երեքը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ մեկն այսօր է տեղափոխվել հիվանդասենյակ։ Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։

Այնուհետև ՀՀ ԱՆ արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանի հետ եղել են Վլադիկավկազի Հանրապետական կլինիկական հիվանդանոցում, որտեղ բուժվող ՀՀ քաղաքացի երկու տղամարդն էլ ունեն բազմակի կոտրվածքներ, այդ իսկ պատճառով գտնվում են մշտական անզգայացման տակ։ Երկուսի վիճակն էլ գնահատվում է ծանր։

Շտապօգնության կլինիկական հիվանդանոցում Մոսկվա­-Երևան ավտոբուսի վթարից տուժած ՀՀ 2 քաղաքացուց 1-­ը պետք է վիրահատվի, իսկ մյուսը լրացուցիչ համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություն է անցնելու։

Վարդազարյանը շեշտել է, որ բոլոր տուժածներն ամբողջ ծավալով ստանում են անհրաժեշտ բժշկական օգնությունը։ Նախարարության աշխատակիցները Հյուսիսային Օսեթիայի առողջապահության նախարարության և հիվանդանոցների մասնագետների հետ քննարկել են նրանցբուժման ընթացքը և հետագա տեղափոխման հարցերը։

Հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում՝ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին, ինչի արդյունքում ավտոբուսում գտնվող 52 ուղևորից 5-ը զոհվել է: Աշխատանքները տեղում կազմակերպելու համար հոկտեմբերի 14-ին ՌԴ են մեկնել ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը և արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանը, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը:

ՌԴ ՆԳՆ քննչական վարչության՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ստորաբաժանման վարույթում հարուցվել է քրեական գործ` ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի մարդու մահ)։ Մշակվել են աշխատանքային վարկածներ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ:

Կարդացեք նաև՝ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից 11 տուժած դուրս է գրվել հիվանդանոցից

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---