Հոկտեմբերի 17-ը Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրն է

Հոկտեմբերի 17-ը Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրն է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ը Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրն է: Օրվա պատմությունը կապված է 1987-ի հոկտեմբերի 17-ի հետ, երբ ավելի քան 100 000 մարդ էր հավաքվել Փարիզի Տրոկադերո հրապարակում, որտեղ 1948թ. ստորագրվել է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որպեսզի օրը նվիրվի ծայրահեղ աղքատության, բռնության ու սովի զոհերի հիշատակին: Դրանից 5 տարի անց՝ 1992-ի դեկտեմբերի 22-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև ընդունեց՝ հոկտեմբերի 17-ը հռչակելով Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օր:

«Աղքատության վերացման համար պայքարը մեր ժամանակի բարոյական մարտահրավերներից մեկն է և չի կարող լինել առանձին անձանց նպատակը, այն պետք է լինի շատերի կոչումը: Աղքատության վերացման համար պայքարի այս միջազգային օրը ես կոչ եմ անում բոլորին միանալ այդ պայքարին: Միասին մենք կարող ենք իսկական առաջընթացի հասնել աղքատության վերացման գործում»,- ասված է 2006-ի հոկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում՝ Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրվա կապակցությամբ, մեջբերում է Caled.ru-ն:

Օրվա նպատակն է աղքատության վերացման դեմ պայքարի իրազեկությունը բարձրացնել բոլոր երկրներում: Տարբեր դասակարգերի, համոզմունքների և սոցիալական ծագմամբ մարդիկ ամեն տարի հոկտեմբերի 17-ին համախմբվում են՝ հաստատելու իրենց դիրքորոշման անփոփոխությոնը և չքավորներին ցույց տալու իրենց համերաշխությունը:

Ըստ Համաշխարհային բանկի խմբի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր համատեղ վերլուծության, երկու անգամ ավելի հավանական է, որ երեխաներն ապրեն ծայրահեղ աղքատության մեջ, քան մեծահասակները: «Վերջ դնենք ծայրահեղ աղքատությանը՝ կենտրոնանալով երեխաների վրա» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2013թ.-ին զարգացող երկրներում բնակվող երեխաներն ապրել են այնպիսի տնային տնտեսություններում, որոնք գոյատևել են օրական 1.90 կամ պակաս ԱՄՆ դոլարով՝ մեծահասակների 9.2 տոկոսի դիմաց: Աշխարհում գրեթե 385 միլիոն երեխա ապրում է ծայրահեղ աղքատության մեջ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---