Վրաստանը ողջունում է Վերին Լարսի ընդլայնման հնարավորությունը

Վրաստանը ողջունում է Վերին Լարսի ընդլայնման հնարավորությունը

PanARMENIAN.Net - Վրաստանի ֆինանսների նախարարությունում հայտարարել են, որ ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետի սահմանափակ հնարավորությունների պատճառով թերբեռնվածությամբ է աշխատում նաև «Կազբեգի» անցակետը:

«Կազբեգին» մեկ օրում կարող է սպասարկել 11.000 հետիոտնի, 5.000 ուղևորատար մեքենա և մոտ 800 բեռնատար, սակայն այսօրվա դրությամբ սպասարկում է միայն կեսը:

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակազմի ղեկավար Խաթիա Մոիսցրապիշվիլին հայտարարել է, որ դա պայմանավորված է «Կազբեգիի» հարևան անցակետի թողունակությամբ, որը չի հասցնում սպասարկել նույնքան հետիոտների և տրանսպորտի միջոցների, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

Մոիսցրապիշվիլին նշել է, որ «արտակարգ իրավիճակներում «Կազբեգին» կարող է ավելի մեծ թողունակությամբ աշխատել, սակայն կրկին սահմանափակվում է ընդունող կողմի անբավարար հնարավորությունների պատճառով»:

Ավելի վաղ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը հայտարարել էր, որ Ռուսաստանը դիտարկում է Վերին Լարսի անցակետի թողունակության ընդլայնման հնարավորությունը: «Մենք միջոցառումներ ենք իրականացնում, ուղղված ԵՏՄ ձեռնարկությունների համար ավտոմոբիլային փոխադրումները պարզեցնելուն: Քննարկվում է Վերին Լարսի անցակետի ընդլայնման հնարավորությունը»,-ասել է Սոկոլովը Երևանում կայացած 5-րդ Եվրասիական գործընկերության հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովում:

Վերին Լարսի անցակետով է անցնում ՌԴ և Վրաստանի միջև միակ ցամաքային ճանապարհը, որից ակտիվորեն օգտվում է նաև Հայաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---