Քաղաքապետ. Գետնանցումների վարձակալները պարտավոր են պատշաճ տեսքի բերել տարածքները

Քաղաքապետ. Գետնանցումների վարձակալները պարտավոր են պատշաճ տեսքի բերել տարածքները

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է մայրաքաղաքի ստորգետնյա հետիոտնային անցումների և դրանց շահագործման ու պահպանման խնդրին:

Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է կարճ ժամկետում ապահովել տվյալ տարածքներում գործունեություն ծավալող տնտեսվարողների կողմից գետնանցումները պատշաճ տեսքի բերելու պարտավորության կատարումը:

«Մայրաքաղաքի գետնանցումների հիմնական մասն այսօր տրված է վարձակալության: Ու թեև համապատասխան պայմանագրով ամրագրված են դրանց շահագործման պայմանները, գետնանցումների տեսքն այսօր հեռու է բավարար լինելուց: Դա ուղղակի անթույլատրելի է ու աններելի: Ըստ այդմ, գետնանցումների վարձակալների և դրանք շահագործողների հետ քննարկեք այս հարցը:

Նրանք պարտավոր են սեփական միջոցներով և կարճ ժամկետներում պատշաճ տեսքի բերել տարածքները: Եթե վարձակալը կամ գետնանցումը շահագործող անձը չի կատարի պահանջը, ապա կվերանայվեն վերջինների հետ կնքված պայմանագրերը, քննարկման կդրվի նաև նրանց փոփոխման հարցը: Այս հարցում պետք է լինենք կոշտ և պահանջողի դերում», - ընդգծել է Մարգարյանը:

Երևանի Մետրոպոլիտենի տնօրինությանը նույնպես տրվել է հանձնարարական՝ պատշաճ տեսքի բերել դեպի մետրոյի կայարաններ տանող գետնանցումները:

Կարդացեք նաև՝ Հանրությունը նախապես կիրազեկվի ծառահատման կամ էտի մասին

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---