Սեպտեմբերին վիրավորված հալեպահայը մահացել է

Սեպտեմբերին վիրավորված հալեպահայը մահացել է

PanARMENIAN.Net - Հալեպում սեպտեմբերի 30-ին վիրավորված Հարութ Ավագյանը մահացել է: Այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբության էջը:

Սեպտեմբերի 30-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել էին քաղաքը, ինչի հետևանքով վիրավորվել էր 1981-ին ծնված Ավագյանը:

Հոկտեմբերի 13-ին հրթիռակոծվել է հայաշատ Սուլեյմանիե թաղամասի դրոցներից մեկը, ինչի հետևանքով 7 երեխա է զոհվել, տասնյակ վիրավորներ կան: Հալեպի հայկական թաղամասերում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Հոկտեմբերի 5-ին Հալեպի Նոր Գյուղ հայաշատ թաղամասի ռմբակոծման հետևանքով երկու հայ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է:Սեպտեմբերի 30-ի առավոտյան տեղի ունեցած ուժգին հրթիռակոծության հետևանքով Հալեպում զոհվել էր հինգ հայ, ութը վիրավորվել էին:Հրթիռակոծութվել էին Հալեպի Նոր Գյուղ և Վիլլաներ թաղամասերը:

2016-ի 10 ամսվա ընթացքում Հայաստան է տեղափոխվել 428 սիրիահայ (մոտ 100 ընտանիք): Սիրիական իշխանությունների պաշտոնական տվյալներով, այս պահին Հալեպում 8-10.000 հայ կա:

ՀՀ սփյուռքի նախարարության տվյալներով, պատերազմի 5 տարվա ընթացքում Սիրիայում հայկական համայնքը 250.000-ից կրճատվել է մինչև 22-30.000: Այս տարիներին Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 20.000 հայ, որոնցից 17.000 մնացել է այստեղ, իսկ 13.000 դարձել է ՀՀ քաղաքացի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---