«Հայկական ֆուտբոլի սան է, ծանոթ է եվրոպական ֆուտբոլի նրբություններին». Մասնագետները՝ նոր մարզչի մասին19 հոկտեմբերի 2016 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-ին հայտնի է դարձել, որ նախկին ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Պետրոսյանը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ էր, ներկայումս՝ շվեյցարական «Ցյուրիխ-2» թիմի գլխավոր մարզիչ: Այն մասին, թե ինչքանով էր ճիշտ Պետրոսյանին գլխավոր մարզիչ նշանակելու որոշումը, որ ուղղությամբ նա կտանի հավաքականն ու խնդիրներից որոնք են առաջնային լուծելու համար, PanARMENIAN.Net ը զրուցել է ոլորտի մասնագետների հետ: Սլավա Սարգսյան, մարզական մեկնաբան, Հանրային հեռուստաընկերության «Սպորտ» ստուդիայի գլխավոր խմբագիր
Չեմ կարծում, թե սխալ որոշում է Արթուր Պետրոսյանի նշանակումը. Արթուրը հայկական ֆուտբոլի սան է, պատկերացումներ ունի և տեղյակ է նրբություններից: Ինչպես նաև, նա շվեյցարական լավ դպրոց է անցել, Հայաստանից դուրս մարզչական աշխատանքի փորձ ունի: Սակայն միայն մարզչով չէ պայմանավորված հավաքականի հաջողությունը: Իմ կարծիքով, Արթուր Պետրոսյանը պետք է առաջին հերթին դուրս հանի հավաքականը հոգեբանական ծանր վիճակից, տրամադրի, ոգևորի: Պակաս կարևոր չէ տեխնիկա-տակտիկական ուղղությունը, խաղային մարտավարության մշակումը: Լևոն Պաչաջյան, Շվեդական «Սոդերտալյեի» կիսապաշտպան, ՀՀ ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ
Հավաքականի և առհասարակ հայկական նորագույն պատմության ամենավառ ու տաղանդաշատ նախկին ֆուտբոլիստներից մեկը կգլխավորի մեր հավաքականը։ Պետրոսյանը Բեռնար Շալանդի (խմբ. 2014-ից 2015-ը ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ) հետ միասին աշխատում էր հավաքականի շտաբում, այսինքն հավաքականի հետ աշխատելու փորձ էլ ունի: Այս պահին դժվար է ասել՝ սխալ թե ճիշտ որոշում էր, քանի որ պետք է սպասել գոնե 2-3 խաղ և տեսնել թե ինչպիսի արդյունքներ կգրանցվեն, ինչ փոփոխություններ տեղի կունենան հավաքականում՝ թե մարտավարության, թե կազմի հետ կապված։ Երևի թե ամենաօպտիմալ որոշումն էր՝ հաշվի առնելով այն դրությունը, որում հայտնվել է հավաքականը։ Ըստ երևույթի՝ հավաքականում նոր թիմ է ձևավորվում և մարզիչն էլ երիտասարդ է, թարմ մտքերով և որոշումներով։ Կարծում եմ այս ամենը համադրելով կարող ենք ակնկալել, որ հավաքականում դրական փոփոխություններ կլինեն։ Հաշվի առնելով, որ Արթուրը երկար տարիներ խաղացել և որպես մարզիչ է աշխատել Եվրոպայում և լավ ծանոթ է եվրոպական ֆուտբոլի նրբություններին, կարելի է ակնկալել, որ հավաքականում կգերակայեն կարգապահությունն ու հարձակվողական ֆուտբոլը։ Նաև պետք է հաշվի առնել, որ նա հարձակվողական ոճի կիսապաշտպան է եղել, և այդ հանգամանքը նույնպես կարող է ազդել հավաքականի տակտիկայի և ոճի վրա։ Սերգեյ Ջանջոյան, FAF-ի հիմնադիր անդամ
Միայն ժամանակն է ցույց տալու՝ որոշումը սխալ էր, թե ճիշտ: Վերջին տարիներին մարզիչների՝ անփառունակ կերպով պաշտոնը լքելը խոսում է սխալ որոշումների մասին: Այս մասով ավելին ասել չեմ կարող: Արթուրը իմ սիրելի ֆուտբոլիստներից է, ի սրտե ցանկանում եմ, որ նա բոլորիս մոտ միայն դրական կերպով հիշվի: Շատ կարևոր է կարգավորել թիմում մթնոլորտը, որը այժմ շատ վատ վիճակում է: Կարծում եմ, նախկինում չհրավիրվող ֆուտբոլիստներից մի քանիսը, այդ թվում՝ Յուրա Մովսիսյանը, այժմ կհրավիրվեն հավաքական, երևի թենոր մարզչի առջև խոչնդոտ չի լինի հրավիրել նրան: Ռոբերտ Գասպարյան, ֆուտբոլային մեկնաբան
Կարծում եմ, Արթուր Պետրոսյանը միայն հարգանքի արժանի անձնավորություն է: Նրա հիմնական խնդիրը պետք է լինի հավաքականի դուրս բերումը ծանր բարոյա-հոգեբանական իրավիճակից, որն առաջացել է անընդմեջ պարտությունների հետևանքով: Պետք է հաղթողի ոգին վերականգնել: Ինչ կապված է մարտավարության հետ, կարծում եմ, մեծ փոփոխություններ չեն լինելու, քանի որ հավաքականում չկան այնպիսի ֆուտբոլիստներ, որոնց շնորհիվ կարելի է, օրինակ, զուտ հարձակվողական ֆուտբոլ խաղալ: Պետք է վերականգնել հակագրողային ոճի ֆուտբոլը, ասինքն՝ լավ պաշտպանություն և արագընթաց հակագրող: Իսկ Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու խնդիր դրված չէ, քանի որ հասկանում ենք՝ դա հնարավոր չէ այսօրվա դրությամբ: Բացի այդ, կարծում եմ, հավաքական պետք է վերադարձվեն Յուրա Մովսիսյանը, Արթուր Եդիգարյանը, Ռոբերտ Արզումանյանը, Արթուր Սարկիսովը: Իմ գնահատականով գլխավոր մարզչի ամենաարդյունավետ տարբերակը կլիներ Աբրահամ Խաշմանյանը, սակայն որոշ պատճառներով այժմ դեռ դա հնարավոր չէ: Մենուա Մեհրաբյան, մարզական մեկնաբան
Արթուր Պետրոսյանին ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու փաստը կարելի է դիտարկել երկու տարբեր տեսանկյունից: Նախ, պետք է հասկանալ, թե ինչ տրամաբանությամբ է կատարվել ընտրությունը. եթե հիմքում դրված է խաղային և մրցաշարային տեսանկյուններից իրավիճակի կտրուկ փոփոխության ցանկությունը, ապա պետք է նշեմ, որ Պետրոսյանի ընտրությունը սխալ է: Ազգային ընտրանու ղեկին Արթուրին նշանակելը ճիշտ է այն առումով, որ նա արտերկրում զբաղվում է մարզչական գործունեությամբ, մեծ փորձ է ձեռք բերել, եղել է հավաքականի գլխավոր մարզիչների օգնականը և հիմա նրան կարելի է վստահել մեր ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնը: Հաշվի առնելով, որ գործնականում զրկվել ենք Աշխարհի առաջնության ուղեգրից, Արթուր Պետրոսյանի նշանակումը պետք է դիտարկել հեռանկարի տեսանկյունից: Ամենակարևոր խնդիրը, որը հիմա պետք է լուծի Արթուրը՝ ֆեդերացիայի նախագահի կամակատարը չլինելն է: Միշտ էլ նշել եմ, որ հայազգի մասնագետների մեջ նախապատվությունը պետք է տրվեր Աբրահամ Խաշմանյանին, ով ունակ է թե' հավաքականին խորը ճգնաժամից հանելուն, և թե' դրական արդյունքներ ապահովելուն: Առհասարակ, եթե ներկա իրավիճակում դեռևս ցանկանում ենք պայքարել ուղեգրի համար, ապա միանշանակ պետք է հրավիրվեր օտարերկրացի բարձրակարգ մասնագետ: Պետրոսյանի գլխավորությամբ հրաշքների սպասել պետք չէ: Գրեթե վստահ եմ, որ Պետրոսյանի նշանակմամբ ֆեդերացիան փորձել է մեղմել երկրպագուների և մասնագետների խորը և արդարացված դժգոհությունը, քանի որ Արթուրը մեր ֆուտբոլի լեգենդն է և ժողովրդի կողմից շատ սիրված: Հաշվի առնելով Արթուրի մարզչական փորձը, պետք է հուսալ, որ մոտ ապագայում ոչ մեծ, բայց այնուամենայնիվ, դրական փոփոխություններ կնկատենք մեր ընտրանու խաղում: Սրտանց բարի երթ եմ մաղթում Արթուրին, իսկ հավաքականին` երբեմնի ցուցադրած վառ և արդյունավետ ֆուտբոլը: Արթուր Պետրոսյանը ծնվել է 1971-ին Գյումրիում, հարձակվող էր, այժմ մարզիչ է։ Հանդես է եկել հայկական մի շարք ֆուտբոլային ակումբներում, ինչպես նաև օտարերկրյա ակումբներում։ Պետրոսյանը մարզում է «Ցյուրիխի» պատանի ֆուտբոլիստներին և ձեռք է բերել A կարգի մարզչական արտոնագիր։ ՀՀ ազգային հավաքականում խաղացել է 1992 - 2005-ին՝ խփելով 11 գոլ: Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել 1996, 2000-ին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Նախարար․ Արևմտյան Նեղոսի տենդի դեպքերի զգալի նվազում կա Նա նաև հայտնել է, որ կարմրուկի տեղական բոլոր բռնկումները մարել են Պապոյան. Ընդդիմությունը ողջունել է Արցախի հայաթափումը, որ այստեղ մի քանի հազար ավել ցուցարար ունենային Ըստ նրա, նախկին նախագահների բանակցություններն ընդամենն այն մասին է եղել, թե երբ և ինչպես է հանձնվելու Լեռնային Ղարաբաղը Ջերմաստիճանը 4-6 աստիճանով կնվազի, սպասվում են անձրևներ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ ՀՀ-ում կբացվի իրանական ամենամեծ առևտրի կենտրոնն արտերկրում Կենտրոնը նախագծվել և մշակվել է ավելի քան 18,000 քմ տարածքի վրա |