ՀՀ-ում ճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է

ՀՀ-ում ճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է

PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 20-ից 40-րդ կմ-ի հատվածում թույլ մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` հոկտեմբերի 19-ի ժամը 16.00-ի դրությամբ Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Հոկտեմբերի 19-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կային դժվարանցանելի ավտոճանապարհներ:Դժվարանցանելի էրն Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց էր:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---