Վայոց Ձորից բուժիչ թեյեր ու թուրմեր են արտահանվում ՌԴ. Բանակցում են նաև Գերմանիայի հետ20 հոկտեմբերի 2016 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Բնակչության թվով Հայաստանի ամենափոքր՝ Վայոց Ձորի մարզը գտնվում է երկրի հարավում` շրջապատված բարձր լեռներով: Մարզը պատմականորեն հայկական և համաշխարհային գինեգործության բնօրրանն է՝ ոչ պակաս հայտնի լինելով նաև իր բուժիչ հանքային ջրերով ու առողջարաններով: Այս կողմերում մի ավանդույթ կա. մանուկ թե ծեր, կին թե տղամարդ՝ անկախ սոցիալական դիրքից, պաշտոնից ու զբաղմունքից, ամռանը՝ խոտաբույսերի հավաքման սեզոնին, ընտանիքներով բարձրանում են սարերը՝ ուրց, դաղձ, սրոհունդ և այլ խոտաբույսեր հավաքելու: Հավաքածը բերում, չորացնում են՝ պատրաստելով բուժիչ թեյեր ու թուրմեր: «Մենք ուղղակի որոշեցինք այս ավանդույթը հանրայնացնել ու դարձնել ընտանեկան բիզնես թե՛ մեր, թե՛տեղի բնակչության համար՝ հոգի ու սեր ներդնելով այս գործում», - պատմել է թեյի արտադրությամբ զբաղվող «Մեգա Արարատ» ընկերության տնօրեն Գրիգոր Մնացականյանը: Թեյի արտադրամասը գտնվում է Վայք քաղաքի մերձակայքում՝ լեռան ստորոտին, ու մինչ մենք հասանք տեղ՝ Գրիգորի մոր՝ տիկին Ռուզաննայի պատրաստած լորենու թեյի անուշաբույր հոտը տարածվել էր շուրջբոլորը:
«Հետաքրքրությունը խոտաբույսերի հանդեպ մեր ընտանիքին է փոխանցվել իմ Էմմա տատիկից. նա մասնագիտությամբ կեսնաբան էր, խոտաբույսերի իսկական գիտակ: Հենց նա է ինձ և մեր ընկերության հիմնադիր քեռուս՝ Մխիթար Մաթևոսյանին սովորեցրել յուրքանչյուր խոտաբույսի կիրառությունն ու առանձնահատկությունները»: 2005-ին Գրիգորի քեռու՝ Մխիթար Մաթևոսյանի նախաձեռնությամբ հիմնվել ու իր գործունեությունն է սկսել «ՄԵԳԱ Արարատ» ընկերությունը: «Սկզբում դժվար էր. ծավալները դեռ փոքր էին, ունեինք ֆինանսական ու շուկայական խնդիրներ: Կարճ ժամանակ անց ընդունեցինք առաջին աշխատակցին: Այժմ աշխատակիցների թիվը հասել է 10-ի, իսկ սեզոնից կախված՝ կարող է գերազանցել երկու տասնյակը», - պատմում է Գրիգորը: Ներկայումս կազմակերպությունը մթերում է յոթ տեսակի խոտաբույս՝ ուրց դաղձ, երիցուկ, սրոհունդ, լորենի, ալոճ և մասուր՝ որոնց մեխանիկական մշակման ժամանակ, ի դեպ, օգտագործում են նաև Գրիգորի կողմից նախագծված սեփական արտադրության սարքավորումները: Աշխատում են հիմնականում տեղի բնակչության հետ, սակայն ունեն մատակարարներ նաև այլ մարզերից և Արցախից: Մթերման գինը կախված խոտաբույսի տեսակից ու որակից, բայց Գրիգորի խոսքերով՝ մի հոգին կարող է օրվա ընթացքում հավաքած խոտաբույսերի մթերումից ստանալ 7-ից 13 հազար դրամ: «Մեգա Արարատ» ընկերության արտադրանքի գերակշիռ մասն արտահանվում է՝ մեծամասամբ Ռուսաստանի Դաշնություն:
«Քանի որ խոտոբույսերի տեղական շուկան փոքր է, հիմնականում Հայաստանում վաճառքով չենք զբաղվում՝ տեղական փոքր արտադրողներին չվնասելու նկատառմամբ: Մենք ի սկզբանե աշխատել ենք հենց արտահանման կազմակերպման ուղղությամբ, և եթե դեպի Ռուսաստան արտահանումը համեմատաբար հեշտ էր, ապա նման ձեռնարկության համար մուտքը Եվրոպական շուկա բավականին բարդ խնդիր էր՝ կապված թե՛ պրոցեսի ծախսատարության, թե՛ ապրանքի իրացումը կազմակերպելու հետ: Անցած տարի աշնանն ինձ զանգահարեց ԱԿԲԱ- Կրեդիտ Ագրիկոլ բանկի «Վայք» մասնաճյուղի կառավարիչը` Տիգրան Միրզոյանը, և ասաց, որ օրգանական արտադրանքի սերտիֆիկացման վերաբերյալ սեմինար է կազմակերպվելու, ծրագիր է լինելու՝ առաջարկելով մասնակցել», - նշում է Գրիգորը: Այժմ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության` NABU-ի համաֆինանսավորմամբ ձեռնարկության արտադրանքը սերտիֆիկացվել է՝ ծրագրի ընթացքում մասնակցելով Բեռլինում տեղի ունեցած օրգանական արտադրանքի ցուցահանդեսին: Իսկ մի քանի ամիս առաջ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի հրավերով գերմանացի գործարարների պատվիրականություն էր այցելել Հայաստան: Այցի ընթացքում նրանք եկան նաև մեր արտադրամաս, և հիմա բանակցություններ ենք վարում «ՄԵԳԱ Արարատ»-ի արտադրանքը Գերմանիա արտահանելու համար: «Եթե մինչ այժմ տարեկան 15-20 տոննա թեյ էինք արտադրում, ապա եվրոպական շուկա մուտք գործելուց հետո ծավալները բազմապատկվելու ենք մի քանի անգամ»: 2016-ի հոկտեմբերի 7-ից մեկնարկել է «Օրգանական արտադրանքի սերտիֆիկացման» ծրագրի 2016- 2017թթ. մրցույթը: Ծրագրով հետաքրքրված տնտեսվարողները կարող են մինչեւ նոյեմբերի 7-ը Բանկի պաշտոնական կայքէջից ներբեռնելդիմում-հայտը, լրացնել և ուղարկել հայտում նշված էլեկտրոնային փոստին: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |